Google-ը գործարկել է Smart Compose նոր գործառույթը, որն ավարտում է օգտատերերի էլեկտրոնային նամակներում գրված արտահայտությունները և նախադասությունները: Օգտատերերին վախեցրել է այդ նորույթը՝ գրում է lenta.ru-ն։
Սկզբում Smart Compose-ն առաջարկում է ավտոմատ կերպով պարզ պատասխաններ, օրինակ՝ ողջույնի կամ շնորհակալության խոսք: Հետագայում խելացի ալգորիթմը սովորում է վերլուծել օգտագործողի գրագրությունը: Գործառույթը թարմացնում է համապատասխանության կանխատեսումը յուրաքանչյուր նոր ստեղնի սեղմումով։
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները մտահոգված են անվտանգության առումով: Տվյալների այն քանակը, որ Smart Compose-ը ուղարկում է սերվերին, սարսափեցնող է: Այն ոչ միայն ուղարկում է անուններ, նամակների թեմաներ, դրանց բովանդակությունը, այլև մուտքագրում է տեղեկամատյաններ, թե երբ եք դուք վերջին անգամ մուտք գործել տեքստային դաշտի»,- սարսափով նկատել է ծրագրավորող Սեմ Սեֆրոնը։
Google- ի աշխատակիցները չեն մեկնաբանում օգտատերերի անվտանգության հարցը: Բլոգում նրանք միայն նշել են, որ հավելվածը օգտագործում է «միայն տարածված արտահայտություններ»:







































