Գտածոն, ըստ իշխանությունների, կարող է լինել թանկարժեք հրեական հնություն, այն հայտնաբերվել է Թուրքիայի հարավում՝ սիրիացի փախստականի տանը:
Ոստիկանությունը Ադանայի նահանգում Խալիդ ալ-Հաջ Ահմեդի տունը խուզարկել է, երբ տեղեկացել է, որ մարդը զբաղվում է պատմական իրերի մաքսանենգությամբ՝ գրում է mk-turkey.ru-ն։

Խուզարկության ընթացքում հայտնաբերված իրերից մեկը թանկարժեք քարերով զարդանախշված փայտե մի տուփ է եղել, որի մեջ եբրայերենով ձեռագիր մագաղաթ է եղել: Թերթը գրում է, որ դա հնագույն Տորա է: Ահմեդը հայտարարել է, որ ձեռագիրը 4 հազար դոլարով ձեռք է բերել Սիրիայում։ Պաշտոնյաների կարծիքով, սակայն, հնարավոր է՝ այդ հնությունները Սիրիայում թանգարանից գողացվել են պատերազմի ընթացքում։








































