«Քաղաքականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է, բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաև վիրավորական արտահայտություններով: Իսկ վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին»,- Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներին, ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ տարեվերջյան չորսժամյա ասուլիսում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով Հայաստանի տնտեսության արդի վիճակին, ըստ էության, մեղադրանքներ հնչեցրեց նախորդ կառավարության հասցեին:
Դրան հաջորդել է Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը: Տիգրան Սարգսյանը հավելյալ պարզաբանումներով հանդես եկավ` առավել մեղմացնելով ասուլիսում արած իր հայտարարությունները` խնդիրները բարդելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի վրա:
Դրան ևս հետևեց Ռոբերտ Քոչարյանի արձագանք-որակումը`«նա անհույս է» եզրահանգմամբ: Էդուարդ Շարմազանովի խոսքով, քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որևէ քաղաքական գործչի, առավել ևս պաշտոնաթող նախագահին:
Ամբողջությամբ՝ aravot.am-ում









































