Ադրբեջանական ABC կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանը տենդեր է հայտարարել Ֆիզուլու շրջանում «հայերի կողմից» ավերված շինությունների վերականգնման մասին։
Խոսքը գնում է Հորադիզ ավանում (որը Ֆիզուլիի՝ հայերի վերահսկողության տակ հայտնվելուց հետո կատարում է շրջկենտրոնի դեր) 100 տների և նրան հարակից գյուղերում 400 տների վերականգնման մասին։ Եթե տների ավերվածության աստիճանը հնարավորություն չի ընձեռում վերականգնել դրանք, ապա փոխարենը պլանավորված է կառուցել նոր տիպի տներ։











































