Wednesday, 17 06 2026
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը

ՀՀԿ-ն հերքեց Փաշինյանին․ շանտա՞ժ, թե՞ հեղաշրջման ակնարկ

Քաղաքական ճգնաժամն իր կնիքն էր թողել ԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանի վրա․ Նիկոլ Փաշինյանին ուղղված ՀՀԿ, ՀՅԴ և ՔՊ պատգամավորների հարցերն ավելի շատ քարոզչական, հռետորական բնույթ ունեին, քան ենթադրում էին պատասխաններ։ Թվում էր՝ երեկվա իրադարձությունները՝ խորհրդարանում ռևանշիզմի անթաքույց փորձն ու դրա դեմ ուղղված հուժկու հանրահավաքը, որոշակի պարզություն կմտցնեն իրավիճակի մեջ, սակայն տեղի է ունեցել հակառակը՝ քաղաքական ուժերի դիրքորոշումներն ավելի են բևեռացել, ընդ որում՝ փակելով բանակցությունների ճանապարհը։

Համենայնդեպս, այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասել է, որ բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում։

Երեկ ես ասացի, որ եթե ճիշտ եմ հասկացել՝ խորհրդարանական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրի, այսօր պարոն Աշոտյանն ակնարկում է՝ հնարավոր է, որ մենք ճիշտ չենք հասկացել իրար, այս դեպքում հարց է ծագում, եթե մենք խոսում ենք ու ճիշտ չենք հասկանում իրար, ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը՝ ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենց ծրագրերով գնալու են առաջ, և ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը ժողովրդական պահանջ է, և դժվար է պատկերացնել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել այդ մարդկանց պահանջին: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ եթե այլ քաղաքական ուժերի օրակարգում նման պահանջ չկա, իրենք կարող են չմասնակցել ընտրություններին: Վարչապետի ասելով՝ ներքաղաքական ճգնաժամը չխորացնելու միակ լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Վարչապետը չի բացառել, որ իր հրաժարականից հետո կլինեն շուրջօրյա հանրահավաքներ:

Ակնհայտ է, որ հին համակարգի ռեստավրացիայի փորձերը կանխելու ամենագործուն միջոցը մնում է փողոցը, ու Փաշինյանը, ըստ էության, հասկացնում է, որ խորհրդարանի արտահերթ ընտրություններին հնարավոր է հասնել խորհրդարանի շենքի շրջափակման ու նիստերը տապալելու միջոցով։

Սակայն Փաշինյանի խոսքի կարևոր տողատակն այն է, որ արտահերթ ընտրությունների ժամկետների հարցում ինքը երկխոսելու կամ փոխզիջումների հնարավորություն չի տեսնում։

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին զուգահեռ այսօր հայտարարություն է տարածել ՀՀԿ խմբակցությունը, որում մեկնաբանում է երեկ ԱԺ-ի կողմից ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի սահմանադրական լինելը, ինչպես նաև հայտնում է, որ իրենց կողմից վարչապետին արտահերթ ընտրությունների հետ կապված որևէ խոստում չի տրվել։ Եթե հանրամատչելի հայերենով մեկնաբանենք ՀՀԿ-ի ասածը, ապա ստացվում է՝ նրանք Փաշինյանին երաշխիքներ չեն տալիս, որ նրա հրաժարականից հետո վարչապետի իրենց թեկնածուին չեն առաջադրելու։ Արդյո՞ք ՀՀԿ-ն արդեն ունի որոշում, թե՞ վերջնագրային ոճով հակադարձում է նույն տոնայնությամբ հնչող վարչապետի հայտարարություններին։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, սակայն դատելով այն հանգամանքից, որ խորհրդարանի երեք խմբակցությունները երեկ կոնսոլիդացված ջանքերով փոփոխություններ են իրականացրել ԱԺ կանոնակարգում՝ կարելի է ենթադրել, որ նրանց համագործակցությունը այդ լոկալ հարցով չի սահմանափակվում և, ըստ ամենայնի, նրանք քննարկել են ավելի հեռանկարային հարցեր, ու երեկվա օրենսդրական փոփոխությունը տեղավորվում է այդ համատեքստում։ Մյուս կողմից՝ ՀՀԿ գործիչները որևէ կերպ չեն կարողանում բացատրել, թե ինչպես են հակադրվելու արտահերթ ընտրությունների պահանջին, երբ դրա շուրջ առկա է հասարակական լայն կոնսոլիդացիա, ինչի հետևանքով խորհրդարանի՝ շուրջ յոթ տասնյակ պատգամավորներ երեկ մի քանի ժամ շրջափակված էին մնացել խորհրդարանի շենքում։

Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ն քաղաքական ֆոն է ստեղծում հնարավոր հեղաշրջման համար, որովհետև բոլորի համար ակնհայտ է՝ հին համակարգի ռեստավրացիան գրեթե անհնար է քաղաքական լեգալ գործիքների միջոցով։ Ի դեպ, բովանդակային առումով շատ ավելի խիստ է ՀՅԴ-ի քիչ առաջ տարածած հայտարարությունը, որտեղ փաստվում է, որ գործ ունենք «ուղղակի ժողովրդավարության անվան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ»։

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում են ռևանշի ու երեկ տրվել է գործընթացի ընդամենը մեկնարկը։ Այս ուժերն ակնարկում են, որ Նիկոլ Փաշինյանի պայմանները պատրաստ են ընդունել, եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվեն մյուս տարվա մայիս-հունիս ամիսներին, սակայն նման պնդումով ընդամենը կառուցողականության պատրանք են ստեղծում, իսկ էականն այն է, որ տողատակում հասկացնում են, թե վարչապետի օրակարգին հակադրելու են իրենցը, այլ խոսքով՝ ընտրությանը՝ հակահեղափոխությունը։

Դասական իմաստով՝ Հայաստանում հակահեղափոխություն տեղի ունենալ չի կարող, որովհետև այն ենթադրում է հասարակության բևեռացված ու երկփեղկված վիճակ, որպիսին Հայաստանում չկա, այսինքն՝ հակահեղափոխությունը չունի կողմնակիցներ, սոցիալական բազա։ Այս համատեքստում արտահերթ ընտրությունների հանրային պահանջին հակադրվելը հավասարազոր է հեղաշրջում անելու մտադրությանը։ Այս վարկածի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ռեստավրացիայի գործընթացի մեկնարկը խորհրդարանական խմբակցությունները տվել են «գիշերային», ըստ էության՝ կիսագաղտնի նիստի միջոցով։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում