Այսօր տեղի ունեցավ Ազգային առաջընթաց կուսակցության հիմնադիր համագումարը, որը հաստատեց կուսակցության հիմնադրումը, նրա կանոնադրությունն ու ծրագիրը, ինչպես նաև ընտրեց 7 հոգուց բաղկացած Վարչություն հետևյալ կազմով՝
Աշոտ Բայաթյան
Ներսես Գևորգյան
Հայկ Գրիգորյան
Արամ Մանուկյան
Հայկ Հովհաննիսյան
Սամվել Մելիքյան
Ռաֆայել Գրիգորյան
Կուսակցությունն այս պահին ունի տարածքային ստորաբաժանումներ հետևյալ վայրերում՝ Աջափնյակ, Մալաթիա֊Սեբաստիա, Նոր Նորք, Ստեփանավան, Իջևան և Չարենցավան։
Շուտով կհիմնադրվեն նաև գրասենյակներ Վայոց Ձորի, Արարատի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում։




































