Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի փոխանցմամբ՝ «Ոսկե գնդակ»-ը բաժին է հասնելու Մադրիդի «Ռեալ»-ի առաջտաար Քրիշտիանու Ռոնալդուին: Հաջողությանը չեն կասկածում նաև հարձակվողն ու նրա ակումբը:
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ Ցյուրիխում կլինեն նաև «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների թվում են նաև Լիոնել Մեսսին ու Ֆրանկ Ռիբերին:










































