Tuesday, 30 06 2026
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով

Մոլդովայի Գագաուզիայում հանրահավաք են պատրաստում Մաքսային միության անդամակցության վերաբերյալ

ԵՄ-ի հետ Մոլդովայի մերձեցումն ուժեղացնում է կենտրոնախույս միտումները հանրապետությունում: Քիշնևից վերջնական անջատում պահանջող Մերձդնեստրից հետո անջատողական տրամադրություններն ուժեղանում են նաև Գագաուզիայում: Ինքնավարության իշխանությունները ստեղծում են կենտրոնից անկախ դատական համակարգ և պատրաստում Մաքսային միությանն անդամակցության մասին հանրաքվե: Քիշնևում այդ ամենի հետևում տեսնում են Մոլդովայի եվրաինտեգրմանը խանգարելու Մոսկվայի փորձերը: Այս մասին հայտնում է Kommersant-ը:

ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից Կիևի հրաժարվելուց հետո և դեպի Մաքսային միություն Երևանի կտրուկ շրջադարձից հետո Քիշնևը դարձել է Բրյուսելի ֆավորիտը, իսկ Մոլդովան՝ «Արևելյան գործընկերության» նախագծի առանցքային երկիրը: Նրան խոստացվել է խոշոր ներդրում (300 մլն եվրո անհատույց օգնություն) և այցագրային ռեժիմի անհապաղ դադարեցում: Քիշնևն իր հերթին պետք է ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը նախաստորագրվել է Վիլնյուսում նոյեմբերին կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ: Համարվում է, որ դա Մոլդովայի եվրաինտեգրումը անշրջելի կդարձնի:

Սակայն թե´Քիշնևում, թե´ Բրյուսելում մտավախություն ունեն, որ նախաստորագրումից ստորագրում ուղու վրա կարող են լուրջ խոչընդոտներ առաջանալ, հատկապես եթե խաղին միանա Մոսկվան: Եվրոպացի գործընկերներից հաճախ եմ SMS ստանում նախազգուշացմամբ՝ խոստովանել է Մոլդովայի արտգործնախարար Նատալյա Հերմանը:

Անցած տարի Ռուսաստանն էմբարգո է սահմանել մոլդովական գինու վրա, սակայն ցավոտ կետերի ցուցակը, որոնց կարող է սեղմել Մոսկվան, լայն է: Դրանք վերաբերում են էներգետիկային (Մոլդովան լիովին կախված է ռուսական գազից), Ռուսաստանում աշխատող մոլդովացիներին:

Մերձդնեստրի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը բացահայտ նախազգուշացրել է. դեպի Եվրոպա սլացող «Մոլդովա» գնացքը կարող է ճանապարհին մի քանի վագոն կորցնել: Նա ակնարկել է Մերձդնեստրն ու Գագաուզիան:

Մերձդնեստրը պատրաստվում է իր մոտ ռուսական օրենսդրություն ներմուծել: Այժմ Մոլդովայի իշխանությունների համար գլխացավանք է դարձել Գագաուզիան, որի իշխանությունները որոշել են փետրվարի 2-ին հանրաքվե անցկացնել, որի շնորհիվ կպարզվի՝ ավելի լավ է գնալ Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ: Արդյունքները կանխատեսել դժվար չէ՝ հաշվի առնելով տարածաշրջանի ռուսամետ տրամադրությունները:

Գագաուզիայի իշխանությունների ևս մեկ քայլ է դարձել հունվարի 17-ին բոլոր մակարդակների պատգամավորների արտակարգ համագումար գումարելու որոշումը՝ քննարկելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Առաջին նման համագումարը կայացել է 1989 թվականի նոյեմբերին: Դրա արդյունքն է դարձել Գագաուզիայի ինքնավարության ստեղծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում