BBC-ն հայտնի է դարձել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք Բանգիում բռնության սարսափելի գործողության մասին, որտեղ շարունակվում են մարտերը քրիստոնյաների և մուսուլմանների միջև:
Ականատեսների փոխանցմամբ` «Կատաղած շուն» մականունով տղամարդը կտրել է գազազած ամբոխի կողմից սպանված մուսուլմանի ոտքը և կերել է հում միսը:
Մարդակերություն իրականացրած մարդը BBC-ին պատմել է, որ այս կերպ ինքը վրեժ է լուժել այն բանի համար, որ մուսուլմանները սպանել են նրա հղի կնոջը, բարեկամուհուն և նրա երեխային:
Նշենք, որ ուրբաթ հանրապետության նախագահ Միշել Ջոտոդիան հրաժարական է տվել և փախել Բենին: Պաշտոնը լքել է նաև երկրի վարչապետը: Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ են: Ջոտոդիան երկրի պատմության մեջ առաջին մուսուլման առաջնորդն էր:









































