ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև նրա քույրերն ու եղբայրները հարկային մեքենայությունների մեջ են ներգրավված եղել: Այս մասին հաղորդում է New York Times-ը: Պարբերականը վկայակոչում է իր ձեռքի տակ հայտնված Թրամփի հոր՝ ավելի քան 200 հարկային հայտարարագրերը:
Նշվում է, որ Դոնալդ Թրամփը կեղծ ընկերություն է ստեղծել, որի միջոցով թաքցրել է ծնողների նվիրած միլիոնավոր դոլարները: Թրամփը նաև նվազեցրել է անշարժ գույքի արժեքը: Այդ մեքենայությունների միջոցով գործող նախագահը, նրա քույրերն ու եղբայրները ծնողներին օգնել են խուսափել հարկերից:
Թրամփի փաստաբան Չարլզ Հարդերի խոսքով՝ հրապարակումը հավաստի չէ: Պարբերականի տվյալներով՝ Թրամփը հորից առնվազն 413 մլն դոլարի չափով գումար է ստացել: Մեքենայությունների դեպքերը տեղի են ունեցել 1990-ականներին:











































