Պոլսի հայ առաքելական եկեղեցիների ձեռագործ արվեստի նմուշները ամփոփվել են ամերիկացի մասնագետների նոր աշխատությունում: Այսօր ԳԱԱ-ում Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Մարչեսը և Արևմտյան Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Մարլեն Բրունին ներկայացրին իրենց ուսումնասիրություններով նկարազարդ գիրքը, որը նվիրված է հայկական կրոնական ձեռագործ արվեստին:
Ամերիկացի գիտնականները գիրքն անվանել են «Փայլ և շքեղություն. ձեռագործ արվեստի գանձեր Պոլսի հայ առաքելական եկեղեցիներում»։ Ինչպես տեղեկացանք հանդիպման նախաձեռնողներից և հյուրերից, այս թեման նման մասնագիտական խորությամբ առաջին անգամ է ուսումնասիրվում: Ռոնալդ Մարչեսը իր խոսքում համոզմունք հայտնեց. «Ժողովդի պատմությունը կարող է փաստացի դառնալ այն ֆիզիկական առարկաներով, որոնք ստեղծվում են հենց պատմության ընթացքում։ Այդ առարկաները կերտում են սոցիալական ինքնորոշում և փորձում են հասկանալ ու սահմանել սոցիալական արժեքները, նաև՝ թե ինչպես է կերտվում ժողովրդի արվեստը, իսկ այն նյութը, որն ուսումնասիրվել է հայկական եկեղեցիներում, ըստ Մարչեսի, ևս մեկ անգամ հաստատում է այդ ամենը:
Ավելացնենք, որ Հայաստանում գրքի շնորհանդեսի կազմակերպումը իրականացվել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության կողմից՝ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աջակցությամբ:







































