Նոր Զելանդիայում բնակվող Քիմ Դոթքոմը հայտարարել է սեփական քաղաքական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: Նրա խոսքերով՝ ինքը մտադիր է ներգրավել երիտասարդությանը և ընտրություններին մասնակից դարձնել նրանց, ովքեր սովորաբար չեն քվեարկում: Այս մասին հաղորդում է Australian Times-ը:
Գերմանացի ձեռնարկատերը պատրաստվում է մասնակցել Նոր Զելանդիայի քաղաքական կյանքին: Ավելի վաղ նա ասել է, որ չի կարող իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում, քանի որ չունի նորզելանդական քաղաքացիություն, սակայն ուսումնասիրելով տեղի օրենսդրությունը՝ հասկացել է, որ այնտեղ ապրելով ավելի քան մեկ տարի և ընտրության իրավունք ունենալով՝ կարող է մասնակցել ընտրություններին:
2014-ին Նոր Զելանդիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցի ցանցահենի ստեղծած կուսակցությունը:









































