Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի կարծիքով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ մեկ խնդիրն է: «Քանի որ հետհեղափոխական իրադարձությունները լուրջ փոփոխություններ են առաջացրել ներքաղաքական դաշտում, ներկայիս խորհրդարանի քաղաքական ուժերի դասավորությունը չի համապատասխանում քաղաքական քարտեզի փոփոխություններին, և դա լուրջ քաղաքական ճգնաժամի պատճառ կարող է դառնալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ քաղաքական քարտեզը պետք է փոփոխության ենթարկվի։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այսօր այնպիսի իրավիճակ է, երբ վարչապետը չի ներկայացնում խորհրդարանական մեծամասնությունը, և դա յուրաքանչյուր պահի կարող է սահմանադրական ճգնաժամի պատճառ դառնալ. «Գործող Ազգային ժողովը 2017 թվականի ապրիլին ձևավորվել է վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի, հրահանգավորված ընտրությունների արդյունքում։ Ըստ էության այս Ազգային ժողովը ձևավորվել է քաղաքական կոռուպցիայի արդյունքում և չի կարող համարվել լեգիտիմ»։
Նարինե Մկրտչյանն առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացնել 2019 թվականի մարտի սկզբին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































