ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմ է արտահայտվել Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Օբաման նշել է, որ պայմանավորվածությունների արդյունքում պետություններն առաջընթաց են գրանցել, և այժմ հարկավոր է կենտրոնանալ «Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ ունեցած անհանգստությունը վերացնող լայնածավալ որոշման կայացման վրա»:
Նա նշել է նաև, որ մտադիր է պատժամիջոցների վերաբերյալ կոնգրեսի որոշման վրա վետո կիրառել:
«Այժմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելը միայն կմեծացնի այս խնդիրը խաղաղ ճանապարհով չլուծելու հավանականությունը, և ես վետո կդնեմ ցանկացած օրենքի վրա, որը նոր պատժամիջոցներ է նախատեսում բանակցությունների այս փուլում»,- նշել է Օբաման:








































