Saturday, 27 06 2026
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին

ՀՀԿ ծուղակը ԲՀԿ-ի համար. մնացել է քիչ ժամանակ

Այսօր ծրագրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԲՀԿ-ի հետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրության օրակարգային հարցի քննարկման համար: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, բայց հանդիպումը եղել էր ապարդյուն, թեև, իհարկե, ոչ անսպասելի: ԲՀԿ-ի հետ հանդիպման ժամանակացույցը կարող է և փոխվել, սակայն տվյալ պարագայում բուն խնդիրը դա չէ, այլ այն, թե ինչ արդյունք կտա այդ հանդիպումը:

Առերևույթ թվում է, որ «Բարգավաճ Հայաստանի» մերժման դեպքում, իսկ այդպիսի տրամադրություն հստակ արտահայտող կուսակցականներ կան, որոնք խոսում են նույնիսկ կուսակցության անունից, ՀՀԿ-ն կարող է և ոգևորվել ու ավելի կարծրացնել իր մերժողական դիրքորոշումը: Սակայն այդ տպավորությունը թերևս միայն առերևույթ է, քանի որ ԲՀԿ մերժման դեպքում ՀՀԿ-ն ոչ թե ավելի կոգևորվի, այլ թերևս ավելի կհակվի Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության գալուն: ՀՀԿ ներկայացուցիչները, մասնավորապես՝ կուսակցության խոսնակը արդեն իսկ ակնարկներ են արել, թե իրենք չեն արտահերթ ընտրության օրակարգի գլխավոր խոչընդոտը: Նրանք ցույց են տալիս ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմը: Հասկանալի է, դա մարտավարություն է, բոլորն էլ խաղում են ժամանակի վրա և ակնկալում, որ կսպառվի Նիկոլ Փաշինյանի ժամանակը:

Խնդիրը, սակայն, այն է, որ Նիկոլ Փաշինյանն ունի գործողությունների հնարավորություն և բազմազանություն, իսկ խորհրդարանական ուժերը՝ ոչ: Ու ինչքան էլ ժամանակը առերևույթ աշխատում է իրենց օգտին, խորքային առումով նրանք իրականում կորցնում են ոչ թե ժամանակ, այլ հեռանկարներ ու հնարավորություններ: Եվ այստեղ է, որ իրավիճակն ունի բավականին նուրբ շերտեր, և իր բազմափորձությամբ Հանրապետական կուսակցությունն ակնկալում է ծուղակը գցել «Բարգավաճ Հայաստանին»՝ այսպես ասած, սադրելով արտահերթի օրակարգի մերժում, որից հետո ԲՀԿ-ի վրա կթողնեն այդ օրակարգի արգելակի դերը: Հատկապես Երևանի ավագանու արտահերթ ընտրության արդյունքից հետո ԲՀԿ-ն ըստ էության պատրաստ է ցանկացած այդպիսի սադրանքի, որովհետև կուսակցությունում ակնհայտ խուճապ է ու շփոթվածություն:

ԲՀԿ-ն ըստ էության քաղաքականապես սնանկ է հայտարարվել, կամ պարզվել է, որ սնանկ էր, պարզապես նախորդ համակարգի խաղի կանոնները տալիս էին քաղաքական սնանկությունն այլ նյութով փոխարինելու հնարավորություն: Ներկայումս դա չկա: Սակայն այստեղ իրավիճակը հանգուցային է, և ավագանու ընտրությունից հետո սնանկ ԲՀԿ-ն խորքային առումով ստացել է քաղաքական շատ թե քիչ կապիտալ հավաքելու հնարավորություն, եթե առանց վարանելու և միարժեք հայտարարի խորհրդարանի արտահերթ ընտրությանը սատարելու պատրաստակամության կամ քաղաքական որոշման մասին՝ առանց Նիկոլ Փաշինյանի հետ որևէ քննարկումների փորձի անգամ: Այդ դեպքում ԲՀԿ-ն առնվազն կհաղթի ՀՀԿ-ին, իսկ դա ներկայումս ամենաօպտիմալ խնդիրն է գործնականում բոլոր քաղաքական ուժերի համար, այսինքն՝ հաղթել այն դաշտում, որ գտնվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական արեալից դուրս: Որովհետև Փաշինյանի շրջանակը անհաղթահարելի է, թերևս տևական ժամանակահատված:

Ի վերջո, Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը ԲՀԿ-ն քաղեց Նիկոլ Փաշինյանին ընդդիմանալու դառը պտուղը: Այդ պտուղն ավելի է դառնանալու արտահերթ ընտրության օրակարգը ոչ միայն մերժելու, այլև հենց միայն չողջունելու դեպքում: ԲՀԿ-ին այդ առումով մնացել է քիչ ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում