2011MD աստղակերպը երկուշաբթի՝ հունիսի 27-ին, կանցնի Երկիր մոլորակին շատ մոտ, ավելի ցածր, քան Երկրի արհեստական արբանյակներն են: Այս մասին հաղորդում են NASA-ում:
Աստղակերպի ուղեծրի ամենացածր կետն ընկած կլինի Անտարկտիդայի և Հարավային Ատլանտիկայի մերձակայքում:
Աստղագետները նշում են, որ 2 օր առաջ հայտնաբերված 2011MD աստղակերպը կանցնի Երկրից ամենամոտ՝ 0,00012 տիեզերական միավոր (մոտ 18 հազար կմ) հեռավորության վրա Երևանի ժամանակով 18:26-ին:
Բախումը Երկրագնդի հետ բացառված է, սակայն այն կարող է բախվել արհեստական արբանյակի կամ տիեզերական աղբի հետ:










































