Կանադայում հեծանվով զբոսնելիս Փոլ Մաքարթնին անսպասելիորեն հարսանեկան ֆոտոշարքի մասնակից է դարձել: Հայտնի երաժշտի լուսանկարները հրապարակվել են Facebook-ում:
Երգիչը թիկնապահների ուղեկցությամբ զբոսնում էր հեծանվով և պատահաբար հայտնվել է վայրում, որտեղ հարսանեկան ֆոտոշարք էին լուսանկարում:
Հարսանցուն և փեսացուն չէին կարող բաց թողել հայտնի երաժշտի հետ անձամբ ծանոթանալու հնարավորությունը: Մաքարթնին ևս հաճույքով շփվել է նրանց հետ:
Երջանիկ նորապսակները նրան խնդրել են լուսանկարվել իրենց հետ: Լուսանկարներից դատելով՝ Մաքարթնին լուսանկարվել է առանց հեծանվից իջնելու: