Հունվարի 12-ին Բրյուսելի մետրոյում տեղի կունենա No Pants Subway Ride ակցիան` հաղորդում է Brusselslife-ը:
Ակցիայի էությունը կայանում է նրանում, որ բոլոր ուղևորները պետք է հանեն իրենց տաբատները: Իսկ ուղևորության վերջում բոլորը պետք է հագնված լինեն:
Նման ակցիա անցկացվում է աշխարհի 59 քաղաքներում: Առաջին անգամ նման հասարակական շարժում տեղի է ունեցել Նյու Յորքում՝ 10 տարի առաջ: Բելգիայում նման ակցիա առաջին անգամ է անցկացվում:
Ակցիային մասնակցել ցանկացողները պայմանավորվել են հանդիպել «Լուիզա» մետրոյի կայարանում: Այս ամենը կտևի մոտ մեկ ժամ:











































