Monday, 22 06 2026
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան

Հ. Հակոբյանը (Ճոյտ) որոշել է՝ որ ոլորտներում է ներդնելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) արդեն ուսումնասիրել է ռուսական տնտեսության մի քանի ճյուղեր և քննարկում է առավել արդյունավետներում ներդրումներ անելու հնարավորությունները: Իր ուսումնասիրությունների արդյունքում գործարարը եկել է հետևության, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն ունի և՛ օգտակար, և՛ վնասակար կողմեր: Նրա խոսքով՝ եթե միության անդամ երկրներն ունենան այնքան արտադրություն, որը կփորձեն իրացնել Հայաստանի նման փոքր երկրում, ապա դա վնաս կլինի Հայաստանի համար: Բայց եթե լինեն ապրանքներ, որոնք դրսից ներմուծողը լինեն միության անդամ երկրներ, ապա Հայաստանը կունենա իր տոկոսաչափը և, անկախ նրանից, թե այդ ապրանքը որտեղ է գնալու, մեր երկիրը կունենա իր տոկոսաչափը և կմասնակցի մաքսազերծմանը:

«Այստեղ ամենակարևորը պետության տնտեսական քաղաքականությունն է, թե ինչպիսի արտադրություններ պետք է հիմնել այստեղ, որ մեր արտադրած ապրանքը փորձենք իրացնել ներսում և մի մասն էլ արտահանենք հարևան երկրներ: Բայց եթե դրսից շատ ապրանք ներկրվի և իրացվի մեր շուկայում, ապա մեր մոտ շատ արտադրություններ կկանգնեն, ինչն էլ աշխատատեղերի փակման պատճառ կդառնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոյանը:

Նա ուսումնասիրել է գյուղատնտեսությունը, հատկապես ջերմոցային տնտեսությունները: Նրա խոսքով՝ Հայաստանում մի տեսակ ոչ շահավետ է ջերմոցային տնտեսությամբ զբաղվելը: «Ռուսաստանում բանջարեղենի վրա համարյա մաքսային տուրք չկա, իսկ Հայաստանում այդ ապրանքի վրա մինչև 32 տոկոս մաքսային տուրք է եղել: Օրինակ, երբ Պարսկաստանից, Թուրքիայից կամ այլ երկրից բանջարեղեն էինք ներկրում, այդ ժամանակ վճարում էինք 30 տոկոս, ու այդքանից հետո այդ ապրանքը մրցունակ չէր մեր շուկայում տեղական արտադրության նկատմամբ, որովհտև ավելի էժան էր: Իսկ հիմա, եթե մաքսային տուրքերը վերացնեն, բնական է, ավելի հեշտ և ավելի էժան ճանապարհով հնարավոր կլինի այդ բոլոր ապրանքները ներկրել Հայաստան, որից հետո էլ մեր տեղական ոչ մի ջերմոցային տնտեսություն չի կարող մրցել ներմուծված ապրանքների հետ: Դա են ցույց տալիս մեր ուսումնասիրությունները:

Մեզ մոտ և գազի և էլեկտրաէներգիայի և այլ տուրքեր ավելի բարձր են, քան դրսում: Այս ֆոնին պետությունը պետք է կոնկրետ քայլեր կատարի, աջակցի մեր ջերմոցային տնտեսություններին, որպեսզի չսնանկանան: Հակառակ դեպքում սնանկացումն անխուսափելի է»,- ասաց նա:

Հակոբյանը թեև ուսումնասիրել է այս ոլորտը, բայց դժվար թե դրսում սկսի բանջարեղենի արտադրությամբ զբաղվել: «Լուրջ ներդրումներ են պահանջվում, չեմ կարծում, որ ձեռնտու է դրսում ջերմոցներ դնել»,- ասաց նա:

Բացի գյուղատնտեսությունից՝ գործարարն ուսումնասիրել է նաև անասնապահության ճյուղը: Ասում է՝ Մաքսային միությունից հետո Հայաստանում կզարգանա այդ ճյուղը: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կովերը, խոզերը և տեղական արտադրության հավերն այստեղ ավելի լավ կիրացվեն, քան Մաքսային միություն մտնելուց հետո, քանի որ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ռուսաստանում մոտավորապես 80 տոկոս են դրսից բերված ապրանքի վրա դրված հարկերը: Մեզ մոտ այսօր 30 տոկոս է: Ու եթե մենք դառնանք Մաքսային միության անդամ, բնականաբար, մեզ մոտ էլ կկիրառվի 80 տոկոսը, և դրսից եկող ապրանքներն ավելի թանկ կլինեն, քան մեր տեղականը: Հետևաբար շահեկան է Հայաստանում զարգացնել անասնապահությունը»,- կարծում է նա: Հակոբյանի խոսքով, արդեն նախանշվում է, որ ինքը հենց այդ գործով կզբաղվի:

Հակոբ Հակոբյանի կարծում է, որ Պուտինի խոսքերը հեգնանք չեն, Հայաստանն իսկապես պետք է շտապի անդամագրվելու Մաքսային միությանը, քանի որ, ըստ նրա, եվրոպական ոչ մի երկիր այսօրվա վիճակով Հայաստանում ներդրումներ չի կատարի, հետևաբար պետք է շտապես Ռուսաստան: «Եվրոպացիները նույնպես ուսումնասիրում են դաշտը, որպեսզի հասկանան, թե ուր է տանում այս կառույցը: Դե, տեսեք, եթե ոչ մի երկրից մենք լուրջ ներդրումներ չենք սպասում առաջիկայում, Ռուսաստանի հետ էլ կամաց-կամաց քայլենք ի՞նչ կստացվի: Ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ արագ է պետք անել, որպեսզի հստակեցում մտցվի բոլորի համար: Անորոշ վիճակն անորոշություն կբերի, իսկ անորոշ տնտեսությունը ռիսկային է, որտեղ ոչ ոք ներդրում չի անում: Ամեն դեպքում, մեր իշխանությունները շատ լուրջ խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ բիզնեսի համատեղության հարցում: Մեր իշխանությունները պետք է այնպես անեն, որ Հայաստանում միմիայն արտադրություններ հիմնվեն, հակառակ դեպքում ամբողջ ապրանքը կներկրվի Ռուսաստանից, իսկ մեզ մոտ արտադրությունները կփակվեն, հետևաբար կփակվեն նաև մանր և միջին աշխատատեղերը: Ւսկ շատ կարևոր է, որ մենք աշխատատեղեր հիմնենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում