Ճապոնիայում պաշտոնյա Յուկա Օգատան ելույթի ժամանակ հազի դեղահաբեր է ընդունել։ Դրա համար կնոջը դուրս են հրավիրել Կումամոտո քաղաքի քաղաքապետարանի ժողովի դահլիճից։
Պարբերականը հաղորդում է, որ 43-ամյա Յուկա Օգատան ելույթ է ունեցել ամբիոնից, հազացել է և միանգամից դեղ է խմել։ Գործընկերները նրան առաջարկել են ներողություն խնդրել։
Երբ նա հրաժարվել է, նրանք որոշում են կայացրել՝ դուրս հանել նրան դահլիճից։
Այս միջադեպը ամենից քննարկվողն է դարձել ժողովի օրը և ստիպել է դադարեցնել նիստը ութ ժամով։








































