Բրիտանական տնտեսությունն այսօր 2,5 տոկոսով ավելի քիչ է, քան եթե Մեծ Բրիտանիան հանրաքվեի ժամանակ քվեարկեր Եվրամիությունը չլքելու օգտին։
Այս մասին վկայում է «Եվրոպական բարեփոխման կենտրոն» վերլուծական կենտրոնի հաշվետվությունը,– հաղորդում է Politico-ն։
Հետազոտության մեջ ասվում է, որ Բրիտանիայի տնտեսությունը տարեկան 26 միլիարդ ֆունտ է կորցնում, ինչը հավասար է շաբաթական 500 միլիոն ֆունտ սթերլինգի, ընդ որում, դեռևս ԵՄ–ն չլքած։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Բրիտանիան ամենադանդաղ զարգացող զարգացած տնտեսությամբ երկիրն է։

«Բրիտանիան այս ընթացքում աճել է 3,1% (2016 թվականից)։ Համեմատեք սա 22 զարգացած տնտեսություններով երկրների միջին ցուցանիշի հետ. 5,2%, որը 2,1% տարբերություն է կազմում, այնքան էլ հեռու չէ Brexit-ի արժեքի մեր գնահատականից»,– ասվում է զեկույցում։
Խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Airbus-ն ու BMW–ն, արդեն զգուշացրել են հնարավոր ազատումների և գործարքների չեղարկման մասին, եթե Բրիտանիան լքի ԵՄ–ն առանց համաձայնագրի։











































