Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Վերաքննիչը 9 տարով մեղմացրել է իր երկու զավակներին սպանելու փորձ կատարած մոր պատժաչափը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Քրիստինե Գ.-ի գործով ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքների քննությունը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 25-ամյա Քրիստինեին մեղավոր է ճանաչել իր երկու անչափահաս երեխաներին մկնդեղ խմեցնելու, նրանց սպանելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում և ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ժամանակ Քրիստինեն իրեն մեղավոր է ճանաչել:

2012 թվականի հունիսի 13-ին, ժամը 10-ի սահմաններում Քրիստինեն Վարդենիս քաղաքի անասնաբուժական-անասնաբուծական դեղորայքի առևտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ:

Նույն օրը՝ ժամը 13-ն անց 30-ի սահմաններում կենցաղային հարցերի պատճառով իր երկու անչափահաս որդիներին սպանելու դիտավորությամբ նա գործով վկա Օֆելյա Ս.-ի առանձնատանը մկնասպան պատրաստուկ է խմեցրել իր երեխաներին ու քնեցրել՝ նախապես ինքն էլ խմելով նույն մկնդեղից:

Քրիստինեն, բարեբախտաբար, կատարածի մասին հեռախոսով հայտնել է իր հարսին, ով անմիջապես տեղյակ է պահել տանտիրուհուն: Վերջինս ահազանգել է շտապօգնություն:

Քրիստինեին ու երեխաներին տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց, ապա Երևան՝ համապատասխան բուժում ստանալու:

Կատարվածի հետևանքով նրանք ունեցել են սուր թունավորում մկնդեղով, երեքի առողջությանն էլ պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ընդհանուր իրավասության դատարանը Քրիստինեին դատապարտել էր 12 տարի ազատազրկման:

Նրա խափանման միջոցը փոխվել էր, ընտրվել էր կալանավորումը, և Քրիստինեին կալանքի տակ էին վերցրել դատարանի դահլիճում:

Վերաքննիչ բողոքում Քրիստինեն խնդրել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը, պայմանական դատապարտություն կիրառել իր նկատմամբ ու ազատ արձակել՝ սահմանելով փորձաշրջան կամ մեղմացնել պատիժը:

Քրիստինեի շահերի պաշտպան Ա. Սաղաթելյանը այն դիրքորոշումն էր հայտնել, որ իր պաշտպանյալի պաշտպանական իրավունքը խախտվել է, նրան չեն բացատրել անվճար պաշտպան ունենալու իրավունքը, Քրիստինեն էլ հրաժարվել է պաշտպանից, նախաքննության ընթացքում ու դատարանում՝ մինչև կողմերի վիճաբանությունների պահը, նա պաշտպան չի ունեցել:

Ըստ պաշտպանի՝ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը վիճելի է: Մասնագետները նշել են, թե Քրիստինեն մեղսունակ է, արարքի կատարման պահին եղել է հոգեկան լարված, բայց ոչ՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, մինչդեռ, ըստ պաշտպանի, Քրիստինեի պատմածում ինքը աֆեկտի մեջ գտնվելու հատկանիշներ է նկատում:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրեց, որ ամբաստանյալի պաշտպանական իրավունքը չի խախտվել: Փորձագիտական եզրակացությունները կասկած չեն հարուցում:

Միևնույն ժամանակ դատարանը հնարավոր համարեց մասնակիորեն բավարարել ամբաստանյալ Քրիստինեի վերաքննիչ բողոքը՝ պատիժը մեղմացնելու առումով:

Քրիստինեն մեղավոր է ճանաչվել ծանր հանցագործության համար, նրա նկատմամբ նշանակվել է տևական ազատազրկում: Վերաքննիչ քրեական դատարանը հնարավոր համարեց օրենքով սահմանվածից ավելի մեղմ պատիժ նշանակել՝ այս բացառիկ գործում առանձնացնելով բացառիկ հանգամանքներ. Քրիստինեն հանցավոր արարքը գործելուց անմիջապես հետո միջոցներ է ձեռնարկել՝ կապված երեխաների փրկության հետ, նա զգուշացրել է իր կատարածի մասին:

Հաշվի առնվեց, որ մինչև աննախադեպ հանցագործության կատարումը Քրիստինեն երկար ժամանակ եղել է հոգեճնշված վիճակում՝ կապված սոցիալական ծանր պայմանների ու ընտանեկան լարված իրավիճակի հետ: Ամուսինը պարբերաբար գնացել է արտագնա աշխատանքի: Նրա հայրն անբարյացակամ վերաբերմունք է դրսևորել Քրիստինեի նկատմամբ, կասկածի տակ դրել նրա բարոյական վարքագիծը, նվաստացրել նրան, սպառնացել է խլել երեխաներին:

Քրիստինեն «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով կապի մեջ է մտել անծանոթ տղամարդկանց հետ, ինչը հայտնի է դարձել նրա ամուսնուն ու առաջացրել Քրիստինեի վախը:

Ստեղծված իրավիճակում Քրիստինեն նախ երեխաների հետ փախել է վարձակալած բնակարանից, օթևանել հոր ընկերոջ տանը, բայց ավելի ու ավելի ճնշված վիճակի մեջ ընկնելով՝ որոշել է վերջ դնել իր, ապա և երեխաների կյանքին:

Քրեական գործով հաստատվել է, որ Քրիստինեն նախ ինքն է խմել մկնդեղը, քսան րոպե անցնելուց հետո, մտածելով, թե երեխաներն անտեր կմնան, մկնդեղ է խմեցրել նաև նրանց: Եվ անմիջապես բարեկամուհուն հաղորդել է իր կատարածի մասին:

Ըստ փորձագիտական եզրակացության՝ հանցանքի կատարման պահին Քրիստինեն գտնվել է հիվանդագին ժամանակավոր խանգարման վիճակում՝ «ռեակտիվ դեպրեսիվ խանգարում՝ սուիցիդալ փորձով»:

Վերաքննիչ դատարանը քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ 104 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի մեղմ պատիժ սահմանեց Քրիստինեի նկատմամբ՝ պատժի մասով բեկանելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Քրիստինեն դատապարտվել էր 12 տարի ազատազրկման:

12-ամյա ազատազրկման փոխարեն վերաքննիչ դատարանը, Քրիստինեին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 64 հոդվածի կիրառմամբ, նրան դատապարտեց… 3 տարի ազատազրկման:

Այս ամսվա վերջին քաղաքացիական դատավարության կարգով քննվելու է Քրիստինեի ամուսնու հայցը՝ Քրիստինեին մայրական իրավունքներից զրկելու վերաբերյալ: Երկու երեխաները գտնվում են հոր խնամքի տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում