Saturday, 27 06 2026
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում

Ազնավուրի մահվանն անդրադարձել են միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները

Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է ողջ մարդկության համար: Ազնավուրի մահվանն անդրադարձել են միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները, ներկայացրել շանսոնյեի կյանքն ու անցած ճանապարհը:

Բրիտանական The Guardian պարբերականը Ազնավուրին համեմատել է Սինատրայի հետ` տեղեկացնելով շանսոնյեի մահվան մասին: «Շառլ Ազնավուրը` Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրան, մահացել է 94 տարեկանում»,- Ազնավուրի մահվան լուրը վերնագրել է պարբերականը:

Բրիտանական մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոց` BBC-ն իր նյութում հիշեցրել է, որ Ազնավուրը 1998թ.-ին CNN-ի կողմից հռչակվել է դարի շանսոնյե: «80-ամյա շարունակական կարիերայից հետո 94 տարեկանում մահացել է երգիչ, երգերի հեղինակ Շառլ Ազնավուրը: Աստղը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տներից մեկում:

Հայ գաղթյալների ընտանիքում ծնված արտիստի ձայնասկավառակները վաճառվել են ավելի քան 180 մլն օրինակով: Նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում:

2017թ.-ին Ազնավուրը Հոլիվուդի փառքի ճեմուղում արժանացել է աստղի, իսկ 1998թ.-ին CNN-ի կողմից հռչակվել է դարի շանսոնյե»,- գրել է BBC-ն:

«Ալ Արաբիա» լրատվամիջոցը հիշեցրել է, որ Շառլ Ազնավուրը խոստացել էր երգել նաև իր 100-ամյակին: «Նախորդ տարվա մայիսին նա կոտրել էր ձեռքը, սակայն նոյեմբերին պետք է սկսեր Ֆրանսիայում համերգների իր շրջագայությունը` Փարիզից մեկնարկելով: 2013թ.-ին տված իր հարցազրույցում Ազնավուրը խոստացել էր երգել իր 100-ամյակի տոնակատարությանը»,- գրել է լրատվամիջոցը:

Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն ներկայացրել է շանսոնյեի ստացած պարգևները: «Երաժիշտը կրում է Հայաստանի ազգային հերոսի կոչումը: Նրան պարգևատրել են Հայրենիքի շքանշանով` «Ռուսաստանի և Ֆրանսիայի  միջև մշակութային հարաբերությունների ամրապնդման ու ներդրած ավանդի համար»: Նա նաև արժանացել է Ռաուլ Վալլենբերգի մեդալին` երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաներին փրկելու աշխատանքներին մասնակցելու համար»,- գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում