Վուլլոնգոնգի համալսարանի գիտնականները նորարարական սարք են ստեղծել: Վնասված հյուսվածքի մեջ գրիչի միջուկի թափանցումն արագացնում է դրա ապաքինումը: Գիտնականների խոսքերով՝ BioPen անունով սարքը կարող է արագ վերականգնել մաշկը, կռճիկներն ու ոսկորները: Այն հնարավորություն է տալիս կրճատել նոր հյուսվածքների աճի ժամանակը: Ավելի վաղ կռճիկային հյուսվածքի աճեցումը լաբորատոր պայմաններում մի քանի շաբաթ էր պահանջում:

Բիոպոլիմերի մեջ ներդրված բջջանյութը պաշտպանված է գելի արտաքին շերտով և աշխատում է ЗD տպիչի սկզբունքով: Այն ուլտրամանուշակագույն լույս է ճառագում, որը վերքի մակերևույթին գրիչի պարունակությունն արագ չորացնում է: Դրանից հետո բջջիջները սկսում են արագ բազմանալ՝ վերածվելով կռճիկային, մկանային, ոսկրային և նյարդային բջիջների: Արդյունքում բարդ վերքերի ապաքինումն արագ և առանց բարդությունների է ընթանում, գրում է mirfactov-ը:














































