Շիրակի մարզի Անի համայնքում արդեն երկու ամիս է, ինչ համայնքի բնակիչները իրականացնում են տարբեր տեսակի բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանի։
Այսօր Մարալիկում վաղ առավոտից բողոքի ակցիայի մասնակիցները փակել են քաղաքապետարանի մուտքերը՝ թույլ չտալով համայնքապետին ու աշխատակիցներին աշխատանքի գնալ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ այսկերպ փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել վերևներին։











































