Մի քանի տարվա արագ աճից և նախանձելի կայունությունից հետո, 2013-ի վերջին թվային ձայներիզների վաճառքն անկում է ապրում: Անցած տարի թվային երգերի վաճառքը նվազել է 6 տոկոսով, որի մասին վկայում է Billboard պարբերականը:
Նախանձելի չէ նաև կոմպակտ ձայներիզների ճակատագիրը: Դրանց վաճառքը նվազել է 14,5 տոկոսով: Վինիլային սկավառակների վաճառքը մեծացել է 31,9 տոկոսով:
Երաժշտության ոլորտի փորձագետներն ընդգծում են, որ այս միտումը բավականին զգալի է, որը կշարունակվի 2014-ին:







































