Խաղաղ օվկիանոսի ընդերքում ճապոնական «Տիկյու» հետազոտական նավը 3058 մետր խորությամբ հորատանցք է փորել: Մինչև տարվա վերջը նավում գտնվող մասնագետները ցանկանում են հորատանցքը խորացնել` հասցնելով 5200 մետրի:
Հետազոտությունները կատարվում են Հոնսյու կղզուց 75 կմ հեռավորության վրա` հայտնում է rosbalt.ru-ն: Խաղաղ օվկիանոսի ընդերքում փորված հորատանցքը համարվում է հզոր երկրաշարժերի առաջացման պոտենցիալ օջախ: 3 կմ-ից ավելի խորություն ունեցող հորատանցքը «Տիկյու» նավի անձնակազմը փորել է 2 ամսվա ընթացքում: Հարկ է նշել, որ նավը զինված է բաց օվկիանոսային պայմաններում խորը հորատանցքի փորման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով:










































