«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը 2014 թվականի ձմեռային և ամառային տրանսֆերային պատուհանների ժամանակ պատարաստվում է ծախսել 150 մլն ֆունտ թիմի կազմի համալրման նպատակով: Այդ մասին տեղեկացնում է goal.com-ը:
«Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստ է նման քայլի դիմել, քանի որ ցանկանում է թիմը տեսնել ՉԼ գավաթի խաղարկության հաջորդ մրցաշրջանում, ինչպես նաև ապահովել ակումբի հաջող մեկնարկը Անգլիայի առաջնության 2014/15 թթ մրցաշրջանում:
Բացի այդ թիմի որոշ ֆուտբոլիստներ կարող են զրկվել իրենց բարձր աշխատավարձերից, եթե «Յունայթեդ»-ը մրցաշրջանի եզրագիծը չհատի լավագույն 4 թիմերի շարքում: Հաղորդվում է սակայն, որ սա որևէ ազդեցություն չի ունենա Ուեյն Ռունիի և Ռոբին վան Պերսիի վարձատրության վրա:











































