Sunday, 14 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է

Տ.Սարգսյան. Բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող 1.7 մլն բաժանորդ՝ 2011 թ. I եռամսյակում

Այսօր Երևանում մենկնարկեց «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2011» ցուցահանդեսը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող մի շարք ընկերություններ ներկայացնում են իրենց բիզնես լուծումները։ Սա թվով 4-րդ ֆորումն է, որ շարունակվելու է նաև վաղը։ Ֆորումի բացման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մենք կարևորում ենք այս ֆորումը, որովհետև սա մի հարթակ է, որ հնարավորություն է տալիս կառավարությանը, շփվելով ոլորտի ներկայացուցիչների հետ, հասկանալ՝ որոնք են այս ոլորտի առաջնահերթությունները և ինչ խնդիրներ մենք պետք է լուծենք։ Այս ֆորումի առանձնահատկությունն այն է, որ մենք առարկայորեն տեսնում ենք, թե մեր ընկերությունները ինչ նվաճումներ ունեն և ինչ նոր առաջարկներ են ներկայացնում հաճախորդներին։ «ՏՏ ոլորտը, եթե գնահատենք վերջին 3 տարիների զարգացման տեմպերով, զբաղեցնում է մեր տնտեսության մեջ առաջատարի դիրքը»,- հայտարարեց Տիգրան սարգսյանը՝ նշելով ոլորտի վերաբերյալ մի շարք ցուցանիշներ։

«2009 թվականը մենք ավարտել ենք՝ ունենալով բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող 1.1 մլն բաժանորդներ, 2010 թվականը՝ ավարտել ենք 1 մլն 343 հազար բաժանորդով, իսկ 2011 թ. առաջին եռամսյակը ավարտել ենք՝ ունենալով 1.7 մլն բաժանորդ։ Եթե վերցնենք լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը, ցուցանիշները հետևյալներն են։ 2009 թ. մենք ավարտել ենք՝ ունենալով 70 հազար բաժանորդ, 2010 թ. ավարտել ենք՝ ունենալով 170 հազար բաժանորդ, 2011 թ. առաջին եռամսյակում արդեն իսկ ունենք 240 հազար բաժանորդ։ Կարևոր է, որ բաժանորդների քանակի աճն ուղեկցվում է գների նվազմամբ։ Եթե վերցնենք լայնաշերտ ծառայությունների միջինացված գները՝ մինչև 1 Mb/վայրկյանում գինը, 2009 թ. ավարտել ենք 234 հազար դրամ գնով, 2010 թ.՝ 71 հազար դրամ, իսկ 2011 թ. առաջին եռամսյակն ավարտել ենք 55 հազար դրամ գնով»,- նշեց վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում