Saturday, 27 06 2026
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հունվարի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմական երիտասարդական միությունների, հասարակական կազմակերպությունների և բուհական ուսանողական խորհուրդների անդամներին: Երիտասարդներն այցելել էին Մայր Աթոռ` շնորհավորելու Նորին Սրբությանը Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով և ստանալու հայրապետական օրհնությունն ու պատգամը:

Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես է եկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, ով ներկա երիտասարդության անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խոսքով դիմել է երիտասարդներին` նշելով, որ նրանց բազմաքանակ ներկայությունը Մայր Աթոռում նոր լիցք ու զգացումներ է հաղորդում բոլորին` շարունակելու իրենց աստվածահաճո կյանքը և կերտելու հայ ժողովրդի լուսավոր ու պայծառ ապագան:

Միջոցառումը հոգևոր ու ազգային երգերի գեղեցիկ կատարումներով զարդարել է Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը:

Ապա երիտասարդներին իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը մաղթեց, որ 2014 թվականը երիտասարդների համար լինի ուրախության, բերկրանքի ու հաջողությունների տարի: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Աստծո օրհնությունն ունենալով` երիտասարդները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի նոր տարին լինի օրհնության տարի ինչպես յուրաքանչյուր հայ անհատի, այնպես և ամբողջ հայ ազգի ու մարդկության համար: Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին օգտագործելու համայն հայության հոգևոր կենտրոն այցելության այս առիթը` աղոթք բարձրացնելու Մայր Տաճարում և վերանորոգելու իրենց ուխտն Աստծո հետ, քայլելու Տիրոջ պատվիրանների համաձայն և իրենց եկեղեցասեր ու ազգանվեր կյանքով նպաստելու Հայրենիքի առաջընթացին ու ժողովրդի բարօր ապագայի կառուցմանը:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Եկեղեցու կողմից տարվող աշխատանքներին, Ցեղասպանության զոհերի սրբադասմանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությանը, Եկեղեցու քարոզչական գործունեությանը, սիրիահայ համայնքի ներկա կացությանը և սիրիահայությանը ցուցաբերվող զորակցությանը, բանակում իրականացվող հոգևոր սպասավորությանը և եկեղեցի-պետություն հարաբերություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում