Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը հանրապետականների ականջին․ հեղափոխությունը նոր «բոբո» ունի

Բնականաբար, մենք չենք կարող ստույգ իմանալ, թե կոնկրետ ինչ է քննարկվել ՀՀԿ Գործադիր մարմնի վերջին նիստում՝ չնայած մամուլում հայտնվող բազմաթիվ, այդ թվում՝ իրարամերժ արտահոսքերին։ Թերևս, ԳՄ նիստից հետո հատուկ էր որոշվել, որ լրագրողներին մոտենա Գալուստ Սահակյանը՝ իրեն բնորոշ ձևակերպումներով ավելի խճճելով պատկերը։

Սակայն մի բան ակնհայտ է՝ հայտնի նիստից հետո հանրապետականների հռետորաբանությունը շեշտակի փոխվել է։ Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանի կուսակիցները դարձել են հեղափոխության կամ Նիկոլ Փաշինյանի ջատագովներ։ Բնավ՝ ոչ, ՀՀԿ-ն ամենաշահագրգիռ ուժն է  մնում, որ գործող խորհրդարանը չարձակվի կամ դրա անխուսափելիության դեպքում՝ արտահերթ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս ուշ, սակայն հանրապետականներին կարծես հրահանգված է՝ նահանջել ներքաղաքական հակադրության առաջնագծից, մանավանդ որ Երևանի ավագանու ընտրություններից հետո այդ տեղը բնականորեն կարող են զբաղեցնել ուրիշները։

ՀՀԿ Գործադիր մարմնում տիրող տրամադրությունները լավագույնս ու խտացված արտահայտել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։  «Գնդակն էլի մի ուղղեք Հանրապետականի ու Շարմազանովի դաշտ, ժողովուրդ ջան մենք փոքրամասնություն ենք պառլամենտում, 51 հոգի մենք չկանք, Փաշինյանն իրա կողմնակիցներով 53 հոգի ունի, ուզում է գնա արձակի-չարձակի, հրաժարական տա-չտա, ի՞նչ եք մեզնից ուզում, բայց կրկնում եմ՝ մենք մեծամասնություն չենք, ձեզ խաբել են, որ ասել են՝ «բոբո Հանրապետականները չեն թողնում», թողողն էլ է ինքը, չթողողն էլ, մեխն էլ, չագուչն էլ իրա ու իրա կոալիցիայի ձեռքում է, ի՞նչ է մեզնից ուզում»,- ասել է նա։

Հասկանալի է, չէ՞, Շարմազանովն ուղիղ տեքստով ակնարկում է, որ խնդիրը Նիկոլ Փաշինյանի ու նրա կոալիցիոն գործընկերների հարաբերությունների մեջ է։ Գուցե մի փոքր զարմանալի թվա, սակայն ՀՀԿ խոսնակը այս պարագայում միանգամայն ճիշտ է․ եթե հետհեղափոխական առաջին կոնսենսուսը, որի հիման վրա ձևավորվել է գործող կառավարությունը, գործում է, ապա Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը ցրելու հարցում որևէ մտահոգություն ունենալ չի կարող, անգամ՝ սահմանադրական փոփոխությունների ու հանրային ճնշման անհրաժեշտություն չկա։ ՀՀԿ խմբակցութոյւնը՝ նույնիսկ կոնսոլիդացված դիրքորոշման դեպքում, ինչը հնարավոր է միայն տեսականորեն, չի կարող Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականից հետո այլ մարդու կարգել վարչապետի պաշտնում, եթե այսօրվա կոալիցիայում, այսպես կոչված, դավադիրներ չլինեն։

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում դասական իմաստով կոալիցիա գյություն չունի, ինչի մասին դեռ օգոստոս ամսին բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը։ Սա առաջին հրապարակային անուղղակի խոստովանությունն էր, որ ժամանակավոր կառավարության ձևավորման հիմքում դրված համաձայնության մոդելը մեծ հաշվով հակոտնյա է հեղափոխության օրակարգին ու համատեքստին։ Հետևաբար՝ այդ կոնսենսուսը քաղաքական իմաստով առոչինչ է։

Եթե անգամ չլինեին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, դա ակնհայտ էր, պարզապես առիթ էր պետք, որպեսզի նոր քաղաքական ստատուս-քվոն, որը հանգում է քաղաքական նոր լուծումներ գտնելու անրհրաժեշտությանը, ֆորմալացվի։

Դեռ հեղափոխությունից անմիջապես հետո բազմաթիվ հրապարակումներով արձանագրել ենք, որ ընտրվել է ժամանակավոր կառավարության ձևավորման արհեստական, նույնիսկ վտանգավոր մոդել, որովհետև հեղափոխության հակաօլիգարխիկ բնույթը չի կարող «խմբագրվել», այլ խոսքով՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չի կարող սելեկտիվ վերաբերմունք ցուցաբերել քրեաօլիգարխիայի տարբեր սեգմենտների նկատմամբ հանրային կայուն տրամադրությունների համատեքստում։

Հեղափոխության առաջին փուլի կարգախոսը «Մերժենք Սերժին»-ն էր, որովհետև Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն էին իրական իշխանության կրողը, սակայն ինքնին հասկանալի էր, որ նախկին համակարգը նրանցով չէր ամբողջանում։

Պատահական չէ, որ արդեն ամռան ամիսներին Մարտի 1-ի գործի ակտիվացմանը զուգահեռ հեղափոխության հիմնական թիրախը դարձավ Ռոբերտ Քոչարյանը՝ ստվերում թողնելով Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին։ Հանրապետականի որոշ գործիչներ «բոբիկացան» ու կրծքով սկսեցին պաշտպանել Քոչարյանին՝ չգիտակցելով անգամ, որ երկրորդ նախագահի «հայտնությունն» իսկական «նվեր» է իրենց համար։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի չմասնկացությունը՝ անկախ իրական մոտիվներից, մահացու հարված էր ԲՀԿ-ի համար, որովհետև նրան տեղափոխեց հակադրության առաջնագիծ, եթե անգամ Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակիցներն իրենց բոլոր հարցազրույցները սկսում էին նախաբանով, թե Ռոբերտ Քոչարյանն իրենց հետ որևէ առնչություն չունի։

Խնդիրը նույնիսկ Քոչարյանի անձը չէ, այլ՝ ԲՀԿ-ի մենթալ ու ինստիտուցիոնալ կապը նախկին համակարգի հետ, որն ավելի արտահայտիչ դարձավ հետհեղափոխական առաջին ամիսներին․ Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմն այդպես էլ չկարողացավ նոր քաղաքական այցեքարտ ունենալ, ինչի հետևանքով Երևանի ընտրություններում ամբողջովին նույնացավ նախկին համակարգի հետ՝ դառնալով հասարակության հեղափոխական տրամադրությունների թիրախը։

ԲՀԿ-ում մինչև հիմա չեն գիտակցել հեղափոխության քաղաքական հետևանքը, չեն հասկացել, որ Հայաստանում այլևս չի կարող լինել օլիգարխիկ կուսակցություն, անգամ իսկ չեն ըմբռնել, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ավելի շուտ հասկանալ այս ճշմարտությունը՝ իր բիզնեսի անվտանգության երաշիք համարելով ոչ թե ԲՀԿ-ն, այլ նոր Հայաստանը։

Հեղափոխության հերթական հանգրվանի «բոբոն» ԲՀԿ-ն է․ հենց սա է Գործադիր մարմնի վերջին նիստում իր կուսակիցների ականջին ասել Սերժ Սարգսյանը՝ հորդորելով «առաջնագծում» «հերոսաբար զոհվելու» դափնիները թողնել այս կուսակցությանը։ ԲՀԿ-ն առայժմ «հերոսաբար» կատարում է իր «առաքելությունը»՝ մինչև առանցքից կվերածվի շարքային ընդդիմադիր կուսակցության, որի համար գերխնդիր կդառնա չմարգինալացվելու հեռանկարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում