Սեպտեմբերի 21-ից սկսած Բաղրամյան 26-ը հայտնի է նաև որպես զբոսավայր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ նախագահի նախկին նստավայրի դարպասները բացվելուց հետո այնտեղ տեղադրվել են նստարաններ և առավոտյան 10։00-ից մինչև երեկոյան 22։00-ն այն հյուրընկալում է բոլոր ցանկացողներին։
Բաղրամյան 26-ի գլխավոր մուտքը հսկում են Պատվո պահակախմբի երկու ժամապահներ, իսկ այգում մարդիկ զբոսնում են, անգամ գիրք կարդում։










































