Monday, 22 06 2026
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան

Սիրիահայը պետք է ապրի մի տեղում, որտեղ կապահովի իր արժանապատիվ կեցությունը

Սիրիահայերի դժվարություններն այնքան լուրջ են` անվտանգության, կենցաղային, ֆինանսական և այլ առումներով, ու այնքան մեծ, որ սովորական սիրիահայը չի կարող այս հարցերին լուծում տալ սեփական համեստ միջոցներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազատ-Հայ» և «Միջին Արևելք» կայքերի խմբագիր, Հալեպահայ ֆեյսբուքյան խմբի ադմին Հրաչ Քալսահակյանը: «Երեք տարի նյութական դժվարությունների, սղաճի, գործազրկության և անընդհատ վնասների ենթարկվող սիրիահայը այլևս հնարավորություն չունի իր կյանքի մասին որոշումներ կայացնելու: Մի խոսքով` սիրիահայերը այլևս հանձնված են իրենց ճակատագրին և հույսով սպասում են քաղաքական ու ռազմական զարգացումների ավարտին, որպեսզի կարողանան վերադառնալ իրենց բնականոն կյանքին»,- ասաց նա:

Քալսահակյանի խոսքով` Սիրիայից հեռացան նրանք, ովքեր նյութական հնարավորություն ունեին, իսկ Սիրիայում մնացողների մեծ մասը, երեք տարի ֆինանսական ճգնաժամի պայմաններում այնքան սպառեց իր ֆինանսները, որ արդեն հաց հանապազօրյան ապահովելու դժվարություն ունի: Հալեպ-Բեյրութ ցամաքային ճանապարհորդությունը, ըստ խմբագրի, անվտանգ չէ. 10-15 ժամ է տևում, իսկ Բեյրութ կամ Երևան հասնելով` փախստական հայն արդեն իր առջև կենցաղային այնքան մեծ հարցեր է տեսնում, որ նախընտրում է Սիրիայում անապահով, վտանգավոր վիճակում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ կարող է ապրել սեփական երդիկի տակ:

Սիրիայում ո՛չ փոքրամասնությունների, ոչ էլ հիմնական բնակչության ապագան հստակ չէ: Ըստ Քալսահակյանի` քաղաքական երկխոսության կամ բանակցությունների բացակայության պայմաններում անհնար է անգամ գնահատումներ անել 2014-ի մասին, ուր մնաց՝ երկարաժամկետ վերլուծություններ անել: «Ճիշտ է, մեզ համար` իբրև հայերի, սիրիահայության հետ պատահածն ավելի սուր է ընկալվում, բայց իրականում Սիրիայի բնակչության ավելի քան մեկ երրորդը, եթե չասենք` կեսը, փաստացի արդեն փախստականի վիճակում է հայտնվել: Միայն թեկուզ Հալեպ քաղաքը դիտարկելու դեպքում` հայության սեփականություն հանդիսացող տների և խանութների վիճակն անմխիթար է. դրանց կեսից ավելին կա՛մ արդեն չեն գործածվում, կամ էլ այս կամ այն պատճառով լքված են»,- ասաց նա: Քալսահակյանի խոսքով` սիրիահայերն արտագնա աշխատանքի փորձում են մեկնել այնտեղ, որտեղ աշխատանքի և ապրուստի հնարավորություններ կան: Նա նշեց, որ, իր տեղեկություններով, որոշ թվով մարդիկ փորձում են հասնել Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ, որտեղ կարող են ստանալ փախստականի կարգավիճակ. նրանց մասին շատ չի խոսվում և գրվում, քանի որ խնդրո առարկա անհատները սեփական նախաձեռնությամբ և ռիսկով են կատարում իրենց քայլերը և պատրաստ չեն հանրությանը ներկայացնելու իրենց անհատական որոշումների մանրամասնությունները:

«Ինչ վերաբերում է դեպի Ծոցի երկրներ արտագնա աշխատանքին` պետք է ասել, որ դա խիստ ենթակա է շուկայի պահանջներին, մանավանդ` Էմիրությունների նման երկրում, որտեղ մրցակցության պայմանները ծանր են: Վերջին երեք տարիների աղետալի վիճակում անգործ մնացած սիրիահայը մեծ դժվարությամբ է կարողանում այդ մրցակցային պայմաններում աշխատանք գտնել, մանավանդ որ որևէ հայկական կառույց չկա, որ կարողանա նպաստել աշխատանք փնտրելու հարցում կամ մատնանշել աշխատանքի աղբյուրներն ու կողմնորոշիչ տեղեկություններ տրամադրել»,- ասաց նա:

Քալսահակյանի խոսքով` ԱՄԷ ազգային մարմիններին անգամ չի մտահոգում տեղաբնակ հայերի վիճակը, ուր մնաց` սիրիահայության դրությունը մտահոգի. նրանք աղոթատեղի և տարրական ծառայություններ հայթայթելու ավանդական աշխատանքին են միայն ընդունակ, տասնամյակներ շարունակ ոչ մի որակական նախաձեռնությամբ հանդես չեն եկել` երիտասարդության կամ աշխատանք փնտրող հասարակության և այլ մասնավոր խմբերի համար: Երեք տարի անգործության, անապահովության և այլ դժվար պայմանների հետևանքով սիրիահայն այլևս միայն մեկ ցանկություն ունի` ապրել խաղաղ պայմաններում, որտեղ էլ դրանք լինեն: Իհարկե, նա նախընտրում է այդ պայմանները տեսնել առաջին հերթին այն միջավայրում, որտեղ ինքն ապրել է և որտեղ կարող է վերսկսել վերակառուցման աշխատանքները: Դժբախտաբար, սակայն, այդպիսի պայմաններ շատ հնարավոր չեն Սիրիայում, քանի որ պայքարը հակամարտող կողմերի միջև պիտի երկար շարունակվի, ու սիրիահայն այլևս ըմբռնում է, որ այս պայքարը երկար է: Ինչ վերաբերում է Հայաստանում ապրելուն, ապա, ըստ Քալսահակյանի, պետք է հասկանալ, որ ազգային կողմից բացի, կա նաև մարդկային կողմը. ի վերջո սիրիահայը, իբրև մարդ, նախ և առաջ պետք է ապրի մի տեղում, որտեղ կապահովի իր արժանապատիվ կեցությունը: «Եթե այդ կողմը Հայաստանը լինի, անշուշտ ավելի լավ է և բնական: Այս հարցն այլևս սիրիահայերի ունակություններից, ուժերից վեր է, քանի որ նա հնարավորություն չունի անգամ իբրև փախստական Հայաստան գալու: Էմիրությունների հայության թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, կարելի է գնահատել 5-6 հազար, որից հազարն ունեն Հայաստանի քաղաքացիություն` ներառյալ երկքաղաքացիները: Էմիրությունների հայության գերակշիռ մասը Միջին Արևելքի երկրների հայերն են` Սիրիայից և Լիբանանից»,- ասաց նա` նկատելով` կարելի է ասել, որ գոնե 50 տոկոսը սիրիահայեր են հատկապես Հալեպից, նաև կարևոր մի մաս (մի քանի հարյուր հոգի) կա` Քեսաբից: Վերջին երկու տարիներին Էմիրություններ աշխատանքի համար եկող սիրիահայերն ընդհանրապես Հայաստանի քաղաքացիությամբ են մուտք գործում Էմիրություններ, որովհետև համեմատաբար ավելի դյուրին է նրանց կեցությունն ապահովել Էմիրություններում` ՀՀ քաղաքացիության հիման վրա: Մոտ հարյուր հոգի երևի թե հենց այս կերպ են եկել ԱՄԷ` Սիրիա –Հայաստան -Էմիրություններ ճանապարհով:

Խմբագրի խոսքով` ազգականների և բարեկամների ցանցը նպաստում է, որ մարդիկ էմիրություններում հարմար գործ գտնեն, բայց լավ վճարվող գործերի համար համապատասխան ունակություններ են անհրաժեշտ: ԱՄԷ վիզայի վարչության կողմից սահմանված աշխատավարձից բարձր ստացող սիրիահայերը կարող են իրենց ընտանիքները բերել Էմիրություններ, ընդ որում` այստեղ ընտանիքի անդամներ են համարվում միայն ամուսինները և զավակները: Իսկ ծնողներին հրավիրելու դեպքում հարկավոր է ամսական $250 վճարել յուրաքանչյուր ծնողի համար ժամանակավոր կեցության իրավունք ստանալու նպատակով: Էմիրություններն այնպիսի երկիր է, ուր բնակվելու իրավունքն ուղղակիորեն կապված է աշխատանքի իրավունքի հետ: «Եթե մեկը աշխատանքից զրկվի, ապա ապրուստի իրավունքն էլ է վերանում, և պարտավոր է մեկ ամսից նոր գործ գտնել կամ մեկնել երկրից: Աշխատանք գտնելու հարցում ես ևս օգնել եմ սիրիահայերին` իրավական և տեղեկատվական առումով` միշտ բացատրելով իրավիճակը, շուկայի պահանջները և այլն: Մյուս կողմից` խնդրել եմ Էմիրությունների ազգային մարմիններին` լրջորեն հետաքրքրվել այս հարցով, բայց դեռևս պատասխան չեմ ստացել»,- ասաց նա` նշելով, որ տարբեր մասնագիտական բնագավառներում եղած աշխատատեղերի մասին տեղեկությունները ստանում է ամեն օր և փորձում առկա աշխատատեղերը լրացնել այդ գործունեությամբ զբաղվող ծանոթների միջոցով:

Քալսահակյանը նաև տեղեկացրեց` Աբու Դաբիում այս տարի նախատեսված է Էմիրություններում հայկական երկրորդ եկեղեցու բացումը կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում