Պելեշչաց թերակղզում բնակվող խորվաթ ձեռներեց Իվո Սգովիչը հանրությանն է ներկայացրել, թե ինչպես է գինին հնեցնում ծովի հատակում, հաղորդում է ABC Nyheter-ը:
Գինիները լցնում են կավե սափորներում և փակում մեղրամոմով: Ըստ գյուտարարի՝ այդպիսի պայմաններում ըմպելիքն ունի նուրբ համ և հատապտուղների բույր:
Հենց Պելեշչաց թերկաղզու Դրաչե քաղաքում է բացվել առաջին ստորջրյա Edivo Vina գինեգործարանը:
Նախ շշերում լցված գինին 3 ամիս պահում են սովորական մառանում, իսկ հետո յուրաքանչյուր շիշը տեղադրում են հերմետիկ սափորում և հատուկ արկղերով իջեցնում ծովի հատակը՝ 18-25 մետր խորությամբ: Այստեղ գինին մնում է 1-2 տարի:







































