Wednesday, 01 07 2026
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով

Ծխելու դեմ պայքարը առողջապահության նախարարության առանցքային հիմնախնդիրներից մեկն է. ավարտվեց «Թող 10» հակածխախոտային արշավը

Հայաստանում ավարտված «Թող 10» հակածխախոտային արշավի կազմակերպիչները մեծապես ոգեշնչվել են ֆրանսիական նմանատիպ նախաձեռնությունից: Այս մասին արշավի փակման արարողությանը նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Սա այնպիսի արշավ է, որը ներշնչված է ֆրանսիական «Ամիս` առանց ծխախոտի» նախաձեռնությունից: Այս նախաձեռնությունը բացահայտեցին առողջապահության ոլորտի հայաստանցի չորս փորձագետներ, որոնք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության անմիջական աջակցությամբ անցնող տարի ճանաչողական այցով եղան Ֆրանսիայում: Երկու երկրների միջև առողջապահության բնագավառում համագործակցության բավականին հետաքրքիր դրսևորումներ են եղել, որոնցից մեկը պայքարն է ծխախոտի դեմ»,- նշեց Ֆրանսիայի դեսպանը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ծխելու դեմ պայքարը ՀՀ կառավարության ու առողջապահական գերատեսչության առանցքային հիմնախնդիրներից մեկն է:

«ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է ծխելու դեմ պայքարի ռազմավարություն, որում ընդգծված են ծխելու դեմ պայքարի հիմնախնդիրները և հետագա քայլերը: ՀՀ կառավարության 2018թ. գործունեության միջոցառումների ծրագրում ևս ծխախոտի դեմ պայքարը ընդգծված է որպես գործունեության գերակա ոլորտ»,- ասաց Ավանեսյանը:

Ծխելու դեմ պայքարի ռազմավարության շրջանակում իրականացված արշավների նպատակը Հայաստանում ծխողների թվի նվազեցումն է, որը շուտով նաև օրենսդրական կարգավորում կստանա: Այս մասին նշեց առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

«Օրենքի նախագծով ուզում ենք ամբողջապես արգելել ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում՝ աստիճանաբար անցնելով կիսափակ տարածքների, ամբողջությամբ արգելել ծխախոտի գովազդը, իրացման խթանումն ու հովանավորչությունը: Մեր առաջնահերթ նպատակն է, որ չծխողները չդառնան ծխող:

Ցանկանում ենք նաև ամբողջապես նպաստել նրան, որ ծխող մարդիկ թողնեն ծխելը, մաքսիմալ նվազեցնենք երկրորդային և երրորդային ծխի ազդեցությունը մարդու առողջության վրա: Իսկ մեր պայքարի վերջնական նպատակը ծխելու զրոյական մակարդակի հասնելն է: Մենք նպատակ ունենք ստեղծել համաճարակաբանական հսկողական համակարգ` այս ամենը հսկելու համար»,- նշեց Բազարչյանը:

«Թող 10» արշավը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին։ Դրա շրջանակներում մասնագետներն ու կամավորները տարատեսակ հետաքրքիր ու ճանաչողական ակցիաներ են անցկացրել, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել են տեղեկություն ծխելու և այն մասին, թե ինչպես կարելի է հրաժարվել դրանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում