71-ամյա Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է ֆիլմերում իր զուգընկեր և պարզապես ընկերուհի Լինդա Հեմիլթոնին՝ 62 ամյակի կապակցությամբ՝ Instagram-ում կիսվելով կոլաժով։ Եվ իհարկե, նկարը շատ արագ տարածվել է համացանցում, որտեղ երկրպագուները կարոտում են և իրենց վաղուցվա սերն են խոստովանում Տերմինատորին և Սարա Քոննորին։
Երկաթե Առնին երկու նկար է տեղադրել, որտեղ նրանք Լինդայի հետ կանգնած են նույն դիրքով։ Ձախից Տերմինատոր–2 ֆիլմի ընթացքում արված լուսանկար է, աջից՝ Տերմինատոր-6–ից (Untitled Terminator film, էկրաններին է հայտնվելու 2019-ին),– գրում է Daily Mail-ը։

Նկարի տակ տեքստում դերասանը նշել է, որ ուրախ է գործընկերուհու հետ կրկին կիսել նկարահանման հրապարակը և նրան ընկերական հաճոյախոսություններ է արել։
«Շնորհավոր ծնունդդ, իմ թանկագին ընկերուհի Լինդա Հեմիլթոն։ Նկարահանման հրապարակում իմ ամենասիրելի գործընկերներից մեկը, նվիրված և հրաշալի։ Ես այնքան ուրախ եմ, որ նորից միասին ենք»,– գրել է նա։
Չնայած որ «Տերմինատորի» առաջին մասի թողարկումից 34 տարի է անցել, երկրպագուների սերը ֆիլմի և նրա հերոսների նկատմամբ չի թուլանում։









































