Բեռլինում Թեոդոր Հոյսի հրապարակը ստացել է իր հին անվանումը՝ Ադոլֆ Հիտլերի հրապարակ: Դա արձանագրվել է Google Maps-ի գերմանական վարկածում ու շարունակվել մոտ 2 ժամ: Նման անվանում հրապարակը կրել է 1933-1947թթ.:
Սխալը, որը հայտնվել էր գերմանական քարտեզներում, նկատել էին համացանցի օգտատերերը, գրում է russian.rt.com-ը:
Google ինտերնետ որոնման համակարգի ներկայացուցիչները արդեն ներողություն են խնդրել բեռլինյան փողոցներրի «սխալ ու անտեղի վերանվանման համար»:
Google-ի գերմանական ստորաբաժանման ներկայացուցչի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ինչպես է տեղի ունեցել նման սխալը:










































