Thursday, 18 06 2026
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

ՄԱԿ-ում Փաշինյանի հայտարարությունը նորություն չէր. Բաքվում հասկանում են՝ Հայաստանի դեմ սադրանք հրահրելն արդեն անհնար է

Ինչպես արդեն գիտեք, երեկ ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ տարածած տեղեկատվությունը լակոնիկ է ու բովանդակային բաղադրիչով աչքի չի ընկնում։

Մասնավորապես, հայտնի է դառնում, որ հանդիպումը սկսվել է նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։ Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ ներառյալ առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։ Նմանատիպ բովանդակությամբ հաղորդում է տարածել նաև ադրբեջանական կողմը։

Փորձենք վերծանել այն, ինչը սովորաբար դիվանագիտական արտահայտությունների տողատակում է մնում. «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Լաուրա Բաղդասարյանը և Ստեփան Գրիգորյանը:

Լաուրա Բաղդասարյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխնախարարների հանդիպումը պայմանավորված չէր նրանով, թե Հայաստանի վարչապետն ինչ կասեր Ղարաբաղի մասին Նյու Յորքում. հակամարտող երկրների արտգործնախարարների հանդիպումը նախապես պլանավորված էր:

«Փաշինյանի հայտարարությունը նորություն չէր. Ստեփանակերտում նա հայտարարել էր, որ ինքը ներկայացնում է Հայաստանի հանրությանը և ճիշտ կլինի, որ բանակցությունների ժամանակ Ղարաբաղի հանրության կարծիքը ներկայացնի Ղարաբաղի իշխանությունը, և Նյու Յորքի ամբիոնից նա կրկնեց այս հայտարարությունը»,- նշեց Բաղդասարյանը:

Ս. Գրիգորյանի դիտարկմամբ՝ այն, որ Մամեդյարով – Մնացականյան հանդիպումը երկար է տևել, դա դրական փաստ է, քանի որ նրանք 3 ժամվա ընթացքում կկարողանային քննարկել բոլոր հարցերը: «Քանի որ չի ասվում Փաշինյան-Ալիև հանդիպում կլինի, թե ոչ, նշանակում է, որ արտգործնախարարները ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց նրանց հայտարարություններից ակնհայտ է, որ նրանք համաձայել են նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես գալ. դա շանս է տալիս, որ երկխոսությունը կշարունակվի, բայց դա չպետք է շփոթել բանակցությունների հետ»,- նշեց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ՝ նախկին իշխանությունները Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելու մասին խոսում էին ներքին լսարանի համար, իսկ Փաշինյանը դա արեց միջազգային լսարանի համար: «Այն, որ նա ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձավ այդ խնդրին, նշանակում է, որ արդեն իսկ զբաղվում է այդ հարցով և ինչ-որ չափով պահանջում է Ադրբեջանից, որ Արցախը դառնա բանակցային կողմ»,- նշեց Ս. Գրիգորյանը: Լ. Բաղդասարյանը հավելեց, որ Ղարաբաղի կարգավիճակը Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրն է և կարևորեց Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացում:

Թավշյա հեղափոխությունը աշխարհում բարձրացրեց Հայաստանի վարկանիշը: Այս մասին ընդգծեց Ս. Ստեփանյանը: Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանի դեմ սադրանք հրահրելն արդեն անհնար է: Լ. Բաղդասարյանը հավելեց, որ Բաքվի հակահայկական հայտարարությունները մեծ վտանգ չեն ներկայացնում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում