Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև մշակութային և այլ ծրագրեր կիրականացվեն

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Լյուկ Կարվունասի և Արֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Պատվիրակության կազմում էին Ալֆորվիլի քաղաքապետարանի աշխատակիցներ և ՀՅԴ Ֆրանսիայի կառույցի ներկայացուցիչներ:

«Այստեղ Հայաստանի ողջ պատմությունն է: Հիշում եմ`երեք տարի առաջ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ: Մենք`ֆրանսիացիներս, մեր առաքելությունն ենք համարում երկխոսություն հաստատել, համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի, հիմա նաև Արցախի հետ»,-ասաց Լյուկ Կարվունասը:

Նա շեշտեց, որ երկու օր առաջ եղել է Արցախում և տեսել, որ Արցախի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և Բերձորի քաղաքապետը համագործակցության հետ կապված մեծ սպասումներ ունեն:

Կարվունասի խոսքով` Արֆորվիլի և Բերձորի միջև բարեկամության հռչակագրի ստորագրումը քաղաքական գործընթաց է: «Երբ Ադրբեջանը իրավապահների միջոցով ճնշում է գործադրում Արֆորվիլի վրա, դա նույնպես քաղաքական գործընթաց է: Չնայած այդ ճնշումներին` Ֆրանսիայում կան քաղաքապետներ, որոնք Հայաստանի և Արցախի կողքին են, և մենք հույս ունենք Բերձորի հետ մշակութային համագործակցություն իրականացնել, համայնքային կառավարման տեսանկյունից մեր փորձը փոխանցել նրանց և երկարատև նախագծեր կյանքի կոչել»,-ընդգծեց պատգամավորը:

Լյուկ Կարվունասը շեշտեց, որ երեկ հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ: Պատգամավորը և դեսպանը խոսել են Արցախում տեղի ունեցած հանդիպումների մասին և նշել, որ երկու երկրների միջև դիվանագիտական համաձայնություններ են ձեռք բերվել: «Խոսել ենք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին: Հայաստանում իրողությունները փոխվում են, և ես հույս ունեմ, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի անդամ, կարող է հաջողության հասնել Արցախի ճանաչման հարցում»,-եզրափակեց պատգամավորը:

Արֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչն ասաց, որ գոհ ու երջանիկ է Բերձորի հետ բարեկամության հռչակագրի ստորագրության կապակցությամբ: «Մենք ճնշումների ենք ենթարկվել Ադրբեջանի կողմից, բայց չենք զիջել, դիմակայել ենք և ստորագրել այս համաձայնագիրը»,-փաստեց քաղաքապետը:

Անդրադառնալով Արցախ կատարած այցին` նա նշեց, որ հանդիպել է ժողովրդի, որը քաջ է ու ցանկանում է պայքարել իր հույսի, ապագայի համար:

Հայաստան ժամանած հյուրերը սեպտեմբերի 25-ին Բերձորում մասնակցել են Բերձորի և Արֆորվիլի բարեկամության հռչակագրի ստորագրության արարողությանը։ Հռչակագիրը նախաստորագրվել էր 2017 թ. նոյեմբերի 20-ին՝ տեսակապի միջոցով։ Այս կապակցությամբ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել և դատական գործ հարուցել։ Արֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը սեփական նախաձեռնությամբ սկսեց Բերձորի հետ բարեկամության պայմանագիր ստորագրելու գործընթացը: Նա Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահն է և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ։ Արֆորվիլը «քույր քաղաքի» պայմանագիր ունի նաև Արագածոտնի մարզի Օշական համայնքի հետ, որտեղ պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդ այցից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում