Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Ցուցմունք տվեց ամերիկահայ գործարարը. «քցողը» նեղվեց, «սպառնաց»

Նորակառույց շենքերի տարածքները միանգամից մի քանի հոգու վաճառելու, գրավ դնելու մեջ հմտացած և նախկին ռեժիմների ժամանակ անխոչընդոտ գործած Վլադիսլավ Մանգասարյանը նեղված է. տուժողներից ինքնապաշտպանվելու նրա կրկնակի մեխանիզմը «ժանգոտվում է», ինչից նեղվում է ու տուժողների ներկայացուցիչներին «սպառնում»…

Վ. Մանգասարյանը մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ (ՀՀ քր.օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Ըստ մեղադրանքի՝ նա Երևան քաղաքում իրականացրել է բազմաբնակարան շենքերի շինարարություն և ստացել Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներն օտարելու իրավունք։ Վերջինս հանդիսացել է «Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ ընկերության բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ։ Վ. Մանգասարյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու պատրվակով 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊ ընկերությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 2 միլիարդ դրամ արժողությամբ գույք:

Քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ հափշտակության 31 դրվագ, տուժող է ճանաչվել 26 անձ (այդ թվում՝ իրավաբանական)։

Եվ ահա, սույն գործով դատական նիստին մասնակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել «Արին Կապիտալ» ներդրումային ընկերության միակ հիմնադիր Էդմոն Խուդյանը: Նա տուժողներից մեկն է: 2007թ.-ին հայաստանյան շինարարական բիզնեսում ներդրում արած և 8,5 միլիոն դոլարի վնաս կրած գործարարը թեև հույսը վստահորեն կապում է միայն միջազգային դատարանի հետ, քանի որ մինչ այժմ հայրենի դատարաններում «շոու է տեսել», այդուհանդերձ տուժողների հանդեպ պատասխանատվությունը նրան կրկին բերել է Երևան…

Վ. Մանգասարյանը մինչ օրս փորձում է մեղավորության սլաքներն ուղղել Էդմոն Խուդյանի կողմը. նախ փորձում է տուժողներին դրանում համոզել դատարանի դահլիճում, իսկ նիստի ավարտից հետո՝ նաև դատարանի մուտքի դռների մոտ:

Սեպտեմբերի 26-ին նրա հերթական փորձը ձախողվեց. դատարանում ցուցմունք տվող Էդմոն Խուդյանից, կարծես, նա այդպես էլ չստացավ իրեն ձեռնտու այնպիսի պատասխան, որը հնարավոր կլիներ օգտագործել նրա դեմ՝ տուժողներին իր կողմը գրավելու և մեղադրանքից պաշտպանվելու համար:

Վ. Մանգասարյանը դատարանում հարցեր տվեց ամերիկահայ գործարարին՝ շարունակելով նույն մարտավարությունը. 11տարվա իրադարձությունները կոնկրետ իրեն ձեռնտու տարբերակով ներկայացնելուց հետո, նա հարցեր տվեց կոնկրետ օրերի փոխանցումների, պայմանավորվածությունների մասին՝ ակնկալելով հստակ պատասխաններ:

Մանգասարյանը, օրինակ, հարցրեց՝ երբ է եռակողմ պայմանագիր կնքվել ընկերության բաժնետերերի միջև, ընկերությունն այդ ժամանակ տնօրեն ունեցել է, թե ոչ, երբ և ինչպես է  պարտք կուտակվել մինչև 2007թ.-ի հոկտեմբերի 1-ը:

Է. Խուդյանը պատասխանեց՝ «պարտքը դուք եք կուտակել», ինչ վերաբերում է մանրամասներին, ապա չի հիշում, բայց այդ ամենի մասին հստակ շարադրված է քրեական գործի 53 հատորներում:  Պաշտպանը խնդրեց, որ նա հստակ պատասխանի, սակայն Խուդյանը հակադարձեց՝ «չեմ հիշում»: Ամբաստանյալը շարունակեց նույն՝ հարձակողական, շփոթեցնող ոճով. հարցրեց՝ ովքե՞ր են Կարեն Պատրիկյանը, Աշոտ Աբրահամյանը՝ միաժամանակ նշելով, որ վերջինը Խուդյանի միջոցով է հայտնվել շենքի գնորդների ցուցակում, բայց այդպիսի գնորդ գոյություն չունի, այլ անձ է դարձել բնակարանի տերը:

Խուդյանը կրկին հակադարձեց՝ «դուք ստում եք, երբ ասում եք, թե նրանցից տեղյակ չեք»: Ասաց, որ նրանք (բաժնետերեր Վլադիսլավ Մանգասարյանը, Ղևոնդ Ղալումյանը-հեղ.) ամեն ինչի և բոլոր գնորդների մասին տեղյակ են եղել, Աշոտի գումարները փոխանցվել են, հետո Աշոտն ինքն է որոշել, թե տվյալ տարածքն ում անունով պետք է լինի:

Մանգասարյանը փորձեց անընդհատ խճճել հարցերը, սակայն Էդմոն Խուդյանը դատարանում հայտարարեց, որ «նրա հարցերն իրականում ոչ մի տեղ չտանող, ապակողմնորոշող հարցեր են»: Ինքն այդ ամենի մասին նախաքննության ժամանակ մանրամասն գրել է, և որ այդ ամենը օրերով, հանգամանքներով վերհիշելու համար իրեն օրեր, շաբաթներ, ամիսներ են անհրաժեշտ եղել: Այնտեղ ներկայացված է ընկերության թալանի մեջ դերակատարություն ունեցողներից  յուրաքանչյուրի գործողությունը: Մինչդեռ  ի սկզբանե ամեն ինչ այնպես է հաշվարկված եղել, որ բոլորը պետք է ստանային իրենց բնակարանները:

Վ. Մանգասարյանը հարցրեց մի կարևոր «գրքի» մասին, և թե ով է վարել այն: Ինչպես է եղել, որ Խուդյանը ԱՄՆ-ից գումար է փոխանցել իր հայաստանյան անձնական հաշվին, հետո կանխիկ տվել Էդուարդ Եսայանին:

Խուդյանն ասաց, որ այդ գրքում նշված են եղել գործարքների, պայմանավորվածությունների, փաստաթղթային շարժերի մասին տեղեկությունները, որի տակ ստորագրած երկու անձանցից մեկը Մանգասարյանն է: Նա է վարել այդ հաշվարկների գիրքը, Ղևոնդ Ղալումյանն էլ տեղյակ է եղել, քանի որ տնօրեն Էդուարդ Եսայանը չէր կարող դա անել, նա գաղափար չուներ շինարարության մասին: Իսկ ինքը՝ Խուդյանը, գումարներն է բերել՝ շինարարության ֆինանսավորումն ապահովելու համար:

Ըստ Է. Խուդյանի՝ ինքը 1 տարվա տարվա ընթացքում 7-8 անգամ եկել է Հայաստան, ժողով են արել, քննարկել են բոլոր հարցերը, գնորդների, շինարարության… Եվ եթե ինքը սխալ բան արած լիներ, այդ մասին նշված կլիներ մեղադրական եզրակացության մեջ: «Դուք եք մեղավոր, դուք եք անընդհատ փորձել ընկերությունից տանել գույքը»,-ասաց գործարարը:

Տուժողը հայտնեց, որ 2007թ.-ի հոկտեմբերի 1-ից հետո ինքն այլևս ներդրում չի արել, բայց այդ ժամանակ իրենք արդեն «800,000 դոլարի շինարարություն են  ունեցել», և որ ինքը պետք է գնար «քներ», սպասեր, մինչև շինարարությունն ավարտվեր: Դրանից հետո ընդամենը 2 մլն դոլար է փոխանցվել իրեն:

Ամբաստանյալը փորձեց տուժողներին լարել Խուդյանի դեմ՝ հարցնելով, թե ինչու նա  արգելանք դրեց բնակարանների վրա. եթե չդներ, օրինակ՝ Րաֆֆի Սամուելը և նրա կինը կստանային իրենց տարածքը: Լեռնիկ Հովհաննիսյանը առարկեց՝ նշելով, որ հարցը մեղադրանքին չի առնչվում,  և   Էդմոն Խուդյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Գործարարը պարզաբանեց, որ յուրաքանչյուր միավորի վաճառքից 50 տոկոսն ինքը պետք է ստանար, բայց չի ստացել, մինչդեռ 8 միլիոն դոլարի վաճառք է եղել:

Որոշ հարցեր Մանգասարյանը կրկնում էր՝ փորձելով գոնե մեկ անգամ ստանալ իր ակնկալած պատասխանը, ինչն արժանացավ դատավորի նկատողությանը. ասաց, որ նա հարց չի տալիս, հարց չունի, ուղղակի բանավիճում է, հարց է տալիս, որը կապ չունի մեղադրանքի հետ, կամ ցուցմունք է տալիս, որն այս պահին չպետք է տա:

Այդուհանդերձ, ամերիկահայ գործարարը ստիպված եղավ ևս մեկ անգամ կրկնել, որ 2007թ.-ի հոկտեմբերի 1-ից հետո ինքն ընկերությունում այլևս ներդրում չի արել, քանի որ կասկածներ է ունեցել գործընկերների հետ կապված: Այդուհանդերձ, նա գնորդներ է բերել՝ իրավիճակը փրկելու համար, բայց կրկին խաբեություններ են կատարվել, և հնարավոր չի եղել իրավիճակ փոխել:

Ամբաստանյալը, հավանաբար իր մտադրությունը ձախողված համարելով և տուժողին հունից հանելու նպատակով մի անտակտ հարց տվեց Էդմոն Խուդյանին՝ վերջում հավելելով՝ «չնեղանաք». հարցրեց՝ դուք որպես գործարա՞ր եք եկել Հայաստան, թե՞ տոկոսով փող տվող…

Մեղադրողն առարկեց հարցի դեմ, ասաց, որ դա մեղադրանքի հետ կապ չունի:

Դատարանը հանեց այդ և մեղադրանքի հետ կապ չունեցող հարցերը:

Մանգասարյանն անցավ շենքի 12-րդ, 13-րդ հարկերի պատկանելության և տարածքներից մեկը (որն արդեն պատկանում էր մեկին) այլ անձի վաճառելու հարցին. տուժողին հարցրեց, թե ինչպես է դա եղել: Խուդյանն էլ հակադարձեց, որ նման խնդիր կարող էր  առաջանալ հենց Մանգասարյանի՝ մոլորության մեջ գցելու հետևանքով:

Էդմոն Խուդյանի շահերի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը առարկեց  հարցադրման կապակցությամբ. նա հստակեցրեց, որ 2007թ.-ին, շենքի  նախագծով չեն եղել 12-րդ, 13-րդ հարկեր, և Էդմոն Խուդյանն այդ ժամանակ չէր կարող այդպիսի պայմանագիր կնքել, իսկ թե հետո ինչ պայմանավորվածություն է եղել (երբ խնդիրներ են ծագել)՝ դա այլ հարց է:

Դա ակնհայտորեն դուր չեկավ ամբաստանյալին (ինչը հետո արտահայտվեց դատարանի մուտքի դռների մոտ). Վլադ Մանգասարյանը կրկին փորձեց խեղաթյուրել փաստերը, շահարկել նշյալ վերնահարկերին առնչվող  պայմանագիր լինել-չլինելու հարցը, փորձեց ևս մեկ անգամ հարցամեկնաբանությունների միջոցով տուժողներին «տրամադրել» Էդմոն Խուդյանի դեմ. ակնարկեց, թե իբր ինքն ուզում էր դատարանում ներկա տուժողների սեփականության վկայականը տար, սակայն Է. Խուդյանի պատճառով չեն տվել. արգելանքի տակ էր, բանկում գրավադրված:

Է. Խուդյանն էլ ասաց, որ ընկերության ամբողջ գործունեության ընթացքում ինքն արել է ամեն ինչ, որպեսզի աշխատանքը կանգ չառնի, բարեհաջող ավարտվի, և բոլորը ստանան իրենց բնակարանները, տարածքները: Բայց Րաֆֆի Սամուելը մյուս տուժողների պես չէր կարող ստանալ, քանի որ Վլադ Մանգասարյանն արել է ամեն ինչ գույքն ընկերությունից տանելու համար, որովհետև ընկերությունն իր՝ հիմնադրի պատասխանատվության տակ է եղել, իսկ դատարաններում այս գործերով ինքը միայն շոու է տեսել: Մինչդեռ հնարավոր էր տալ բոլորի բնակարանները, տարածքները:

Մանգասարյանի հաջորդ հարցին, թե հնարավո՞ր էր հատկացնել մարդկանց բնակարանները, տարածքները՝ առանց բանկի վճարումները կատարելու, Խուդյանը մանրամասնեց. ասաց, որ ինքը ԱՄՆ-ից 720,000 դոլարի գնորդ է բերել, որ գրավառու բանկում վճարում արվեր, դրա դիմաց բանկը որոշակի բնակմակերես բաց թողներ, և իրենք կարողանային մարդկանց տալ իրենց բնակարանները: Բայց պարզվեց՝ ամեն ինչ տարել են, գույք չկա:

Դատական նիստի ընթացքը խանգարելու համար Վլադ Մանգասարյանն արժանացավ դատավորի նկատողությանը, իսկ հետո մեկ ժամով հեռացվեց նիստերի դահլիճից:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 10-ին, ժամը 10.30-ին:

Հ.Գ. Նիստի ավարտից հետո, դատարանի մուտքի դռների մոտ Վլադիսլավ Մանգասարյանը բանավեճի բռնվեց Լեռնիկ Հովհաննիսյանի հետ. նրան դուր չէր եկել, որ փաստաբանը բարեխղճորեն պաշտպանում է իր վստահորդի շահերը, և նա տուժողների և տողերիս հեղինակի ներկայությամբ «սպառնաց»՝ «կտեսնես»:

Թե ինչ նկատի ուներ Վլադը՝ դեռ հայտնի չէ, սակայն Էդմոն Խուդյանի մյուս ներկայացուցչին՝ Նիկոլայ Բաղդասարյանին,  նման ձևով սպառնալուց հետո ՓՊ-ի կողմից կասեցվեց նրա փաստաբանական արտոնագրի գործունեությունը: Այս անգամ տեսնենք՝ ով և ինչ ձևով է օգնելու Վլադիսլավ Մանգասարյանին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում