Տեղտարափ անձրևների և ոչ հեռվում մոլեգնող ծովային փոթորիկների պատճառով Թեմզա գետա դուրս է եկել ափերից և ողողել մի քանի բնակելի կետեր: Հիմնական հարվածն իրենց վրա են վերցրել Օքսֆորդշիր դքսությունը, Բաքինհեմշիրը և Լոնդոնի արևմուտքը: Սակայն բնակիչները պատրաստ էին դեպքերի նման շրջադարձին՝ նրանք թանկարժեք իրերը տեղափոխել էին անվտանգ վայրեր:
Առաջիկա հանգստյան օրերին ուժեղ անձրևներ չեն սպասվում, սակայն հեղեղումների վտանգը պահպանվում է: Դրանք տեղի են ունեցել նաև Սոմերսեթ, Դևոն և Կորնուոլ դքսությունների փոքրիկ քաղաքներում:









































