ԱՄՆ-ը վերսկսել է ոչ ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիայի հյուսիսում քաղաքացիական անձանց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրան այնուհետև խնդրել են մեկնաբանել The New York Times-ի տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել ոչ մահաբեր օգնության ցուցաբերումը սիրիական զինված ընդդիմությանը: Օգնությունը դադարեցվել էր դեկտեմբերի առաջին կեսին:
Քարնին պատասխանել է, որ ամերիկյան կառավարությունը շարունակում է ուսումնասիրել այդ հարցը և դեռևս վերջնական որոշում չի կայացրել այդ առնչությամբ:








































