Կրծկալների, վարտիքների, մետաքսե գիշերանոցների ստեղծման և վաճառքի հարցերում մասնագիտացած ճապոնական ընկերությունը համոզված է, որ իր արտադրանքը տղամարդիկ նույնպես հաճույքով կկրեն:
Կրծկալների և վարտիքների «Տղամարդկանց ցանկություն» նոր հավաքածուն արդեն վաճառքի է հանվել ճապոնական Rakuten առևտրի կենտրոնում: Ճապոնական RocketNews24 ինտերնետ-հրատարակչության տվյալներով՝ այն հատուկ մշակված է տղամարդկանց կազմվածքին համապատասխան:
«Յուրահատուկ ներքնազգեստները ստեղծվել են, որ տղամարդիկ նույնպես վայելեն այն փափուկ և շքեղ ներքնաշորերը, որոնց այդքան սովորել են կանայք»,- ասում են ընկերության աշխատակիցները: Ավելին, նրանք նույնպես այդպիսի ներքնազգեստներ են կրում:
Նշենք, որ տղամարդկանց համար նախատեսված ներքնազգեստի մեկ կոմպլեկտը 30 դոլար արժե:









































