Monday, 13 05 2024
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ

Իրենց կարծիքը ոչ ոք հաշվի չի առնելու. ԱԺ արտահերթ ընտրությունները հրամայական են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում։

– Պարոն Մովսիսյան, Սփյուռքն ինչպե՞ս է արձագանքում նախօրեին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին։

– Առաջին անգամ ունեցանք Հայաստանում Նոր Հայաստանին համարժեք ընտրություններ, որտեղ ընտրակեղծիքներ չկային, ընտրախախտումները շատ քիչ էին, այսինքն՝ կատարվեց ժողովրդի կամքը հեղափոխությունից հետո, ազատ քվեարկությամբ Երևանի քաղաքապետ և ավագանի ընտրվեց, ինչն արդեն լավ է։ Իհարկե, տոկոսները կուզեի այդքան բարձր չլինեին։ Անկեղծ ասած, ես կուզեի, որ «Լույս» դաշինքն ավելի շատ ձայն հավաքեր, քան հավաքել է, չնայած էլի ուրախ եմ, որ ներկայացված են լինելու ավագանիում, որովհետև «Լույս»-ում տեսնում եմ չբացված, չօգտագործված պոտենցիալ, որը նպաստելու է երկրաշինությանը։ Եվ հուսանք, որ նրանց ավագանու անդամները օգտակար կլինեն Երևանի ավագանիում։

 – Քաղաքական ուժերի և դաշինքների ջախջախիչ պարտությունը այս ընտրություններում կարծում եք՝ վատ է, որովհետև հակակշիռների մեխանի՞զմն է բացառվում։

– Արդեն կայացած դեմոկրատական երկրներում այդքան բարձր տոկոսներ չեն ստանում։ Փաստորեն ընդդիմադիր դաշտը իրականության մեջ ուղղակի գոյություն չունի, մարդիկ կուշտ են հին դեմքերից, վստահություն չեն ներշնչում, այսինքն՝ մեծ կարողություն կամ հովանավոր ունենալն այս պարագայում դեր չխաղաց։ Եվ սա բնական է, քանի որ մի կողմում կանգնած են նոր հեղափոխություն արած ուժերը, որոնց ժողովուրդը համակրում է, և նրանց համակրանքը չի պակասում, ընդհակառակը՝ վարչապետի ամեն քայլից հետո ավելի է ավելանում։ Հետևաբար ենթադրվում էր, որ այսպիսի արդյունք կլինի։ Տեսնենք, ժամանակի զարգացումները ցույց կտան՝ 80% մի քաղաքական ուժից կազմված ավագանին ինչքանվ արդյունավետ կլինի. դրա համար է միշտ պետք եղել նաև հակակշիռ քաղաքական ուժի գոյությունը: Դե, դեռևս նման անկեղծ, երկրի ցավով մտահոգ քաղաքական ուժեր ձևավորված չեն։ Պետք է փաստենք, որ այս պահի համար մեր երկրում, երբ դեռևս հեղափոխությունը լուծելիք հարցեր ունի, Երևանի քաղաքապետի ընտրությունը նաև քաղաքական ընտրություն էր, որքան էլ ասենք՝ քաղաքական չէ, ու ժողովուրդը իր ձայնը տվեց ըստ իր համակրանքի՝ իսկապես արդար ընտրություններում: Հաջորդը ԱԺ ընտրություններն են լինելու, և այս առումով սա նախավարժանքն է ԱԺ առաջիկա ընտրությունների։

– Նիկոլ Փաշինյանը, որ այս օրերին Նյու Յորքում է, հայտարարել է, որ վերադառնալուն պես պետք է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քննարկի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակը և պայմանները։ Նա նաև նշել է, որ շատ արագ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը նման հայտարարության։

– ԱԺ-ն մահացած կառույց է, դիակ է, և, չգիտեմ ինչու, թաղումն անընդհատ ձգձգվում է։ Հուսամ՝ շուտ կլինի։ Եվ քաղաքապետի ընտրությունները փաստեցին, որ հիվանդը վաղուց մահացել է, նրան հուղարկավորել է պետք: Դրա համար հարկավոր է մի նոր կառույց, որը հնարավորություն կտա սկսել զբաղվելու կայունության, տնտեսական զարգացման, օրենքի գերակայության հարցերով՝ արդեն ԱԺ օրենսդիր մարմնի ուժով։ Հուսանք, որ այդ ընտրությունները շուտ կլինեն և մեկ տարի չեն ձգձգվի։

– ՀՀԿ-ն նշում է, որ այս ընտրություններին քաղաքացիներն ակտիվորեն չեն մասնակցել, մասնակցությունը գրեթե նույնն էր, ինչ քաղաքապետի նախորդ ընտրություններին։ Ավելին, այն ժամանակ երեք քաղաքական ուժ էր մասնակցում ընտրություններին, հիմա՝ 12։ Ինչո՞ւ «Իմ քայլը» դաշինքին այդքան ձայն տվեցին քաղաքացիները, մյուսների նկատմամբ անվստահությո՞ւն կար։

Արդեն լավ է, որ 12 ուժ էր մասնակցում այս ընտրություններին։ Ես արդեն չեմ էլ հիշում, թե նախորդ ընտրություններին քանի ուժ էր մասնակցում, քանի որ այն ժամանակ ամեն ինչ կանխորոշված էր, և այդ ամենը թատրոն էր։ Իսկ հաղթանակած ուժը Նիկոլ Փաշինյանի համակիր ուժն է, հեղափոխություն արել է այդ ուժը և արել է միայնակ։ Հիշեք վարչապետի քայլը, թե որտեղից էր սկսում։ Չմոռանանք, որ վերջին հաշվով այն ժամանակ ընտրություններին աշխատում էր մի հսկայական կոռումպացված մեքենա, որն ամեն ինչ անում էր իրենց հաղթանակի համար, բերում հասցնում էին ընտրատեղամաս, մարդկանց տաքսիներով էին բերում, երբեմն գրկած էին բերում։ Այս անգամ չկային նախկին բոլոր մեխանիզմները, այս անգամ քաղաքացու ազատ կամքի արտահայտությունն էր։ Այնպես որ՝ անհամեմատելի էին, աբսուրդ են այդ խոսակցությունները։ Մի բան հստակ է՝ Հայաստանը նոր էջ է բացել, և նախկին իշխանությունները պետք է հասկանան, որ պետք է հանգիստ գնան իրենց ճանապարհով, իրենք կառչելու բան չունեն, իրենք անցած էտապ են, իրենց հոգեհանգստի ժամանակն արդեն անցել է, սա ուրիշ Հայաստան է, այստեղ ուրիշ խաղի կանոններ են լինելու։ Լինելու է մի երկիր, որտեղ մարդիկ նախագահական նստավայրի ցանկապատից հանգիստ կարող են ներս մտնել, սելֆի անել. իրենց ուղեղում դա ուղղակի չի տեղավորվում, դեռ չեն գիտակցել, որ սա Նոր Հայաստան է, և որքան շուտ գիտակցեն, այնքան լավ։

– Այսինքն՝ նրանք ստիպվա՞ծ են լինելու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

– Իրենց ոչ ոք չի էլ հարցնելու՝ կողմ են, թե դեմ, ընտրությունները պարզապես կլինեն, ընտրությունները հրամայական են, և իրենց կարծիքը ոչ ոք հաշվի չի առնելու. իզուր են սիրամարգի պոզաներ ընդունում, ու մամուլում էլ անլուրջ հարցազրույցներ տալուց օգուտ չկա: Եվ դա որքան շուտ հասկանան նրանք, այնքան կկարողանան վերակազմավորվել, ապագայի համար ինչ-որ մի կառույց դառնալ, որը կկարողանա աշխատել ոչ թե իշխանության դեմ, այլ ի նպաստ Հայաստանի, բայց որպես ընդդիմադիր ուժ։ Եվ դա որքան շուտ հասկանան նրանք, այնքան իրենց օգուտն է, իսկ որքան ուշ հասկանան, այդքան ավելի շատ կորուստներ կունենան։ Հիմա իրենցից ոչ ոք կարծիք չի հարցնելու, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալն ուղղակի հրամայական է և ինքնըստինքյան լինելու է: Ես կուզենայի շուտ լիներ, որպեսզի զարգացումները բնականոն լինեն, և որքան շուտ մեռած քաղաքական ուժերը դաշտը մաքրեն, այնքան շուտ իրենց փոխարեն մարդիկ կգան, ովքեր կկարողանան կառուցողական քննադատությամբ երկրի առաջընթացին նպաստել՝ վերջիվերջո նոր իշխանությունները անսխալական չեն, բայց վարկաբեկված հին քաղաքական դերակատարների բերանով ասվող մտքերը ուղղակի վստահության չեն արժանանում մի պարզ պատճառով՝ վարկաբեկված են, նրանց վարագույրները վաղուց փակվել են, ներկայացման իրենց մասը վաղուց վերջացած է։ Սա նոր երկիր է, նոր մտածելակերպի երկիր է՝ ուզեն, թե չուզեն:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում