Իտալացի նկարիչ Լուիջի Բենեդիսենտին 15-րդ դարի ռեալիզմի լավագույն ավանդույթներով ստեղծում է ժամանակակից իտալական քաղցրավենիքների պատկերներ: Այս մասին գրում է Kedem-ը:
Նրա նկարների «հերոսները» տարատեսակ բլիթներ, մրգեր և բանջարեղեններ են: Դրանք շատ նման են իրականին` ասես, լուսանկարված լինեն:
Նկարչի խոսքերով` իր աշխատանքների գլխավոր գաղտնիքը վառ լուսավորությունն է: Միայն ուժեղ լույսի ներքո կարելի է նկատել քաղցրավենիքներն այդքան գայթակղիչ դարձնող մանրամասները:








































