Ֆրանսիական Closer ամսագիրը խոստացել է հեռացնել իր կայքում տեղադրված տեղեկատվությունը` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Հայեի հնարավոր սիրավեպի մասին: Այս մասին հաղորդվում է Le Monde թերթի կայքում:
Ինչպես նշվում է, նախագահի սիրավեպի մասին ամսագրի տպագիր տարբերակը կմնա վաճառքում, սակայն Հայեի փաստաբանի` խմբագրություն դիմելուց հետո որոշում է կայացվել նյութը կայքից հեռացնելու մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսուա Օլանդը սպառնացել է Closer-ի դեմ դատական հայց ներկայացնել:










































