Դերասանուհի Դրյու Բերիմորը դարձել է նորաձևության և գեղեցկության մասին Refinery 29 կայքի առաջին խմբագիրը: Ավելի կոնկրետ` նրա պաշտոնը կոչվում է editor-at-large: Առաջին հոդվածը կոչվում է «Նախաճաշին սենդվիչ` Դրյու Բերիմորից, որը կցանկանաք ուտել ամեն առավոտ», գրում է Spletnik.ru-ն:
«Առաջին անգամ ես այդ սենդվիչը պատրաստեցի, երբ խոհարարություն էի սովորում: Պատճառն առաջին հղիությունս էր: Ես բախվեցի դաժան փաստի հետ` պարզվեց, նույնիսկ ձու եփել չգիտեմ: Սակայն պատճառն այն չէ, որ չէի սնվում: Պատրաստելը ես միշտ շատ ռոմանտիկ երևույթ եմ համարել: Մի քանի անգամ փորձեցի ինչ-որ բան անել, սակայն՝ անհաջող:
Հենց հղիությունն ինձ վճռականություն հաղորդեց: Դա մոտ երկու տարի առաջ էր: Ճիշտն ասած, մինչև օրս ես լավ եմ պատրաստում միայն որոշ ուտեստներ: Շատ եմ սիրում ապուրներ և լցոններ: Խոհանոցը դեռևս վախեցնում է ինձ: Բացի այդ, դժբախտաբար ես այդպես էլ չսովորեցի այնտեղ սեքսուալ տեսք ունենալ: Այնուամենայնիվ, ես պատրաստում եմ դստերս համար:
Չի կարելի ասել, որ ես դեռևս ամաչում եմ հյուրերի համար պատրաստել: Ես ընթրիքով երեկույթներ չեմ կազմակերպում: Ես ինձ անհավանական չեմ համարում: Սակայն ես կարող եմ երեխաների համար պատրաստել և ժամանակ առ ժամանակ երես տալ ինձ և ամուսնուս:
Անկեղծ ասած, նախաճաշը միշտ էլ ինձ վախեցրել է, որովհետև դա ձվերի հետ կապված միակ սնունդն է»,- ասել է դերասանուհին:










































