Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որում ընդգրկված են Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության շրջանակներում տեղի ունեցած «Բարսելոնա» – «Խետաֆե» (4:0) մրցավեճում կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի մասնակցությամբ դրվագները:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը մոտ 2 ամիս վնասվածքից ապաքինվելուց հետո մասնակցում էր իր առաջին պաշտոնական հանդիպմանը և, խաղադաշտում անցկացնելով 27 րոպե, հասցրեց դառնալ դուբլի հեղինակ:






































