Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի բնակիչը փրկել է բազմահարկ շենքի 10-րդ հարկից ընկնող երեխային՝ վերջինին հենց անկման պահին բռնելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ 10-րդ հարկի բնակարաններից մեկում տղան, որը տանը մենակ է եղել, որոշել է տնից դուրս գալ, իսկ տան դուռը փակ է եղել: Երեխան որոշել է կտրել ճանճերի համար նախատեսված պատուհանացանցը: Արդյունքում նա դուրս է ընկել պատուհանից և կախվել քիվից:
Երբ երեխան ընկել է, իններորդ հարկում բնակվող հարևանը բռնել է նրան և ներս տարել: Վերջինը պատուհանին է մոտեցել երեխայի ձայննը լսելով:
Տղամարդու խոսքով՝ ինքն առաջին անգամ էի այդպիսի իրավիճակում հայտնվում:
«Ամուր կանգնեցի և ձեռքերս պատուհանից դուրս պարզեցի: 15 վայրկյան կախված մնալուց հետո նա ցած ընկավ: Երեք մետր ընկնելուց հետո՝ մեր հարկ հասնելուն պես, կարողացա բռնել նրան»,- ասել է տղամարդը: