Հունաստանը պետք է շարունակի բարեփոխումները՝ լավացնելու համար իր տնտեսական վիճակը: Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ բանակցություններից հետո այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Բարեփոխումների ճանապարհը հարկավոր է անցնել մինչև վերջ»,- ասել է Շտայնմայերը՝ կարծիք հայտնելով, որ « վճռականության ու արիության առկայության դեպքում ձեռք կբերվեն լավ արդյունքներ»:
Թեև, ըստ Գերմանիայի արտգործնախարարի, կա «աննշան բարելավում Հունաստանի տնտեսական վիճակում», խնդիրներն առկա են, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում:
Նա նշել է, որ 2013-ը բարենպաստ է եղել զբոսաշրջության տեսանկյունից, և «դա հույս է ներշնչում», որ ֆինանսական վիճակը կբարելավվի: